Եթովպիայում 18 մարդ է մահացել ՃՏՊ-ի հետևանքով
INTERNATIONAL NEWSԵթովպիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 18 մարդ զոհվել է, ևս 8-ը վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Ամհարա նահանգի հյուսիսային շրջանում:
Հաղորդվում է, որ ուղևորատար միկրոավտոբուսը բախվել է զինվորական բեռնատարի հետ, որը շարժվելիս է եղել հանդիպակաց գծով: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության պատճառները:
Աղբյուրը նշում է, որ անցյալ տարի Եթովպիայում ՃՏՊ-ի հետևանքով 4500 մարդ է մահացել, թեև երկրում մեկ շնչին բաժին հասնող ավտոմեքենաների թիվն ամենաքչերից մեկն է ողջ աշխարհում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
4
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
5
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another



