Ո՞րն է օդեկոլոնի, eau de toilette-ի ու eau de parfum-ի տարբերությունը
PHOTO
Կոսմետիկ խանութներում այնքան բազմազան է տեսականին, որ երբեմն կարելի է շփոթվել:
Օդեկոլոն, eau de toilette, eau de parfum: Past.am-ը ներկայացնում է, թե որն է նրանց տարբերությունը,որ քչերը կարող են բացատրել:
Իրականում ստանդարտ դասակարգումը պարզ է: Այն կառուցվոմ է արոմատիկ նյութի քանակության վրա վերջնական ֆորմուլայում:
Օդեկոլոն (eau de cologne) – արոմաէսենցիայի ընդամենը 2-5%-ը
eau de toilette – 5-12%
eau de parfum – 10-20%;
parfum – 20-40%
Գրասենյակի ու ճանապարհորդությունների համար հարմար են ավելի «օդային բույրերը», տոնական միջոցառումների համար՝ ավելի «հագեցած բույրերը»:
Կարևոր է հիշել, որ անկախ տարվա եղանակից ու կլիմայի խոնավությունից , որում դուք հայտնվել եք, միևնույն պարֆյումը կարող է բոլորովին այլ կերպ «բուրել»: Սառը ու բարձր խոնավության եղանակներին, որպես օրենք, լավ են կոնցենտրացված արոմաֆորմուլաները:




















































