Մերկելի կուսակցության վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշ է գրանցել
INTERNATIONAL NEWSԱնգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության վարկանիշը կրկին անկում է ապրել՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, գերմանական թերթի պատվերով իրականացրած հարցման համաձայն՝ եթե Բունդեսթագի ընտրություններն անցկացվեին այս կիրակի, պահպանողական միության օգտին կքվեարկեր ընտրողների մեկ քառորդից էլ քիչ մասը (24 տոկոս): Դա մեկ տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշը:
Մի շարք սոցիոլոգիական ինստիտուտների անցկացրած հարցումները նույնպես ցույց են տվել, որ հոկտեմբերին Մերկելի կուսակցությունը շարունակել է անկում գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



