Դատախազությունն արդարադատության նախարարի գրությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե
POLITICSՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 2015թ. հոկտեմբերի 29-ի գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 2014թ. դեկտեմբերի 12-ին կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 2015թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



