Ուժեղ ես դառնում ոչ թե հաղթելիս կամ պարտվելիս, այլ պայքարելիս. Հովհաննես Բաչկով
SPORTԲռնցքամարտի Հայաստանի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի կարծիքով երկրի առաջնության եզրափակիչն իսկապես տպավորել է իրեն:
«Իսկապես տպավորված եմ եզրափակիչ մենամարտից: Չէի սպասում, որ երիտասարդ բռնցքամարտիկը` հակառակորդս, այսպես տրամադրված է: Սակայն ես էլ եմ եղել նրանց տարիքում և ինքս էլ փորձել եմ արդյունք գրանցած մարզիկիներին գերազանցել: Ուժեղ ես դառնում ոչ թե հաղթելու կամ պարտվելու դեպքում, այլ պայքարելիս: Երիտասարդ բռցնքամարտիկներն այսօր մեծ քայլ կատարեցին ռինգում` մասնակցելով Հայաստանի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի մարզիկը:
Բաչկովն այս տարի պլանավորում է մասնակցել նաև մի քանի միջազգային մրցաշարերի:
Վարվառա Հայրապետյան
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



