Բյուջեի քննարկում՝ մի քանի հոգով
SOCIETYԱյսօր ավարտվելու է Ազգային ժողովի հանձնաժողովներում 2016 թվականի բյուջեի քննարկումները: Չնայած դրան՝ այսօր կանխատեսվում էր ոչ պակաս ծանրաբեռված նիստ: Բանն այն է, որ քննարկման էին դրվելու էներգետիկայի, բնական պաշարների, քաղաքաշինության, Կադաստրի պետական կոմիտեի, ՏՄՊՊՀ-ի, Սննդի անվտանգության պետական ծառայության, էկոնոմիկայի նախարարության, տրանսպորտի և կապի ոլորտին վերաբերող բյուջետային ծախսերը և եկամուտները:
Հետաքրքական է, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի համատեղ նիստին եկել էր մի քանի պատգամավոր, պատգամավորների համար նախատեսված աթոռները գրեթե դատարկ էին: Բանն այն է, որ սովարաբար, երբ յուրաքանչյուր հանձնաժողովում քննարկում են ոլորտային հատկացումները, այդ հանձնաժողովի անդամները ներկա են գտնվում քննարկամանը: Այս անգամ սակայն 18 հանձնաժողովի անդամներից եկել էր մի քանիսը, ընդ որում՝ բացակայում էին նաև նիստերին առավել ակտիվություն ցուցաբերող պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Երևի պատգամավորները համարել էին նիստը ձանձրալի և նախընտրել էին չգալ:
Լիլիթ Լալայան



