Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը պահանջում է Բաքվին օգնություն չտրամադրելու 907-րդ բանաձևի պարտադիր կիրառումը․ Արամ Համբարյանը՝ Ջ. Բոլթոնի այցի մասին

SOCIETY

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Բաքվի թափ առնող ռազմատենչությունը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձևը, մասնավորապես՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակություն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկյունից:  

Tert.am-ը նրանից հետաքրքրվել է, թե Հայ Դատի հանձնախմբում ինչ տպավորություն են ստացել ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան այցից և այդ ընթացքում արված հայտարարություններից:

Նա մասնավորապես ներկայացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի դիտարկումները՝ կապված Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունած «Ազատության աջակցության» ակտի 907-րդ լրացման հնարավոր փոփոխության մասին:

«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը համառորեն պահանջում է 907-րդ ուղղմամբ սահմանված սահմանափակումների պարտադիր կիրառումը (այդ թվում՝ ռազմական օգնության հետ կապված) Ալիևի ռեժիմի նկատմամբ և Բաքվի մեծացող ագրեսիայի պայմաններում կոչ անում Սպիտակ տանը դադարեցնել այդ օրենքը չկիրառելու պրակտիկան»,-  ասաց նա:

Ըստ Արամ Համբարյանի՝ դա չանելու պարագայում՝ Կոնգրեսին հարկ կլինի վերհիշել Սպիտակ տանը շնորհված օրենքի չկիրառման տխրահռչակ իրավասությունը:

«907-րդ ուղղման պահանջներին զուգահեռ մենք ուշի ուշով հետևում ենք սպառազինությունների արտահանման վերահսկողությանը` կապված երրորդ կողմերի միջոցով Ադրբեջանի՝ վերջերս կատարած ռազմական գնումների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907-րդ լրացումը չեղարկվի:

Խոսելով արդեն Ջոն Բոլթոնի այցի մասին՝ նա մի քանի նկատառում արեց: Նախ հիշատակեց՝ ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի սեպտեմբերի 21-ի նամակների ոճով՝ Բոլթոնը ողջունեց Հայաստանում կատարված խաղաղ, ժողովրդավարական, սահմանադրական անցումը:

«Առերևույթ դուրս մղելով Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի համար ամենաբարձր առաջնահերթություն համարվող Արցախի հիմնախնդրի լուծումը՝ որպես Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու միջոց՝ Բոլթոնը, գոնե հրապարակայնորեն, ընդգծեց ԱՄՆ-ի համար Արցախյան հիմնախնդրի կարգավորման օգուտները Իրանի  մեկուսացմանն ուղղված իր ջանքերում: Մենք կարող ենք Արցախի հարցում ակնկալել դիվանագիտական տեղաշարժ, ինչը հավանաբար նախանշվեց Արցախի տարածքի վերադարձի վերաբերյալ Հայաստանում դեսպանի իր առաքելությունն ավարտող Ռիչարդ Միլսի անողոք հայտարարությունում: Պատերազմին միշտ պետք է լինել պատրաստ»,- նկատեց Արամ Համբարյանը:

Նա մատնանշեց՝ Բոլթոնը հայտնեց Հայաստանին զենք վաճառելու՝ ԱՄՆ պատրաստակամության մասին, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում:

«Վտանգն այն է, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեով կարող է թույլ տալ իրեն ձեռք բերել ավելի կատարելագործված ամերիկյան զենքեր, քան Հայաստանը՝ առաջացնելով անհավասարակշռություն ինչպես ռազմադաշտում, այնպես էլ ամերիկացի զենք արտադրողների (և նրանց քաղաքական դաշնակիցների) հետ հարաբերությունների տեսակետից: Այստեղ կարևոր է առաջնորդվել իմաստությամբ»,- ասաց նա:

Արամ Համբարյանի խոսքով՝ Բոլթոնը նաև ազդարարեց Իրանի նկատմամբ խստագույն պատժամիջոցների գործադրման մասին՝ մեղմացնելով պատժամիջոցների վերաբերյալ խոսակցությունը՝ տարածաշրջանային գործընկերներին վնասելուց զերծ մնալու համար:

«Բայց սատանան, անկասկած, մանրուքների մեջ է: Հայ Դատի հանձնախումբը կշարունակի  հետևել այդ զարգացումներին վստահ լինելու համար, որ այս այցելությունից հետո հայկական ծագմամբ ամերիկացիների տեսակետներն ու արժեքները Վաշինգտոնում այս քննարկումների մաս են կազմում»,- ասաց նա:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia