Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


«Փորձո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե՞ չենք փորձում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ–ը ցանկանում է, որ գործընկեր երկրներում քաղաքական համակարգերը թափանցիկ լինեն, մարդու իրավունքները պաշտպանված լինեն, բայց պետք է հստակ հասկանալ, որ ԱՄՆ քաղաքականությունը վերադարձել է «ռեալ պոլիտիկի» դաշտ և իրենց համար ամենից կարևորն այն է, թե գործընկերներն ո՞ւմ հետ են ավելի շատ շփվում, ո՞ւմ շահերի կրողը կամ աջակիցն են: Կարծում եմ՝ տարածաշրջանի ուժային վերադասավորման տեսանկյունից Բոլթոնի այցը հենց այդ ուրվագծումների հստակեցմանն էր ուղղված: Վերլուծելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ուղերձները, «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Քաղաքագետն այդ ուրվագծումների մեջ հատկապես ընդգծեց ԱՄՆ–ի գործընկերների հնարավոր դիրքը՝ Իրանի շուրջ իրավիճակը սրվելու պարագայում:

«Հայ–ամերիկյան օրակարգը փաստացի գոյություն չուներ մինչև Բոլթոնի այցը: Նրա այցը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային բնույթ ուներ: Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելուց հետո Հայաստանում խոսվելու էր ոչ միայն ԼՂ խնդրի մասին, այլև Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի, հայ– ռուսական հարաբերությունների, սիրիական ճգնաժամում Հայաստանի հումանիտար դերակատարման մասին: Ընդհանուր առմամբ՝ այս ամենը ձևավորվող օրակարգի բաղադրիչներ են: Բայց, իհարկե, առանցքը ԼՂ խնդրի լուծման կարևորության արձանագրումն էր, որը հայ–ամերիկյան օրակարգի ամենից կարևոր բաղադրիչն է, որովհետև ամերիկյան տարածաշրջանային ռազմավարության համար ԼՂ խնդրի կարգավորումը 

կարևոր դերակատարում ունի: Մյուս կողմից ԱՄՆ–ը փորձում է լրացնել որոշակի ժամանակ տևող իր պասիվությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում, ի տարբերություն Ռուսաստանի, որն ավանդաբար բավականին ակտիվ է: ԱՄՆ–ը փորձում է ռեստարտի գնալ տարածաշրջանում, ԼՂ հակամարտության ֆորմատի, այդ գործընթացի շրջանակներում փորձում է վերականգնել իր դիրքերը, որոշակի նախաձեռնողականություն դրսևորել և փորձել կողմերի հետ արդեն առարկայական շփումներ ունենալ»,– ասաց Ա.Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայ–ամերիկյան օրակարգի ձևավորման փուլում ենք: Քաղաքագետը կարևորեց՝ Բոլթոնը հանդիպել է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլև ուժայինների և ԱԳ նախարարի հետ. «Դրանով իսկ փորձում էր մեսիջներ հղել, ուժային հստակեցումներ մտցնել՝ կապված Հայաստանի մասով իրենց վարվելիք քաղաքականության հետ: Կարելի է ասել, որ հարաբերությունների ձևավորման ինչ–որ կետեր ֆիքսվել են: Թե որո՞նք հետագայում կխորացվեն, որո՞նց շուրջ ամերիկյան և հայկական կողմերը ակտիվ կհամագործակցեն, ժամանակը ցույց կտա»:

Ջոն Բոլթոնը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է ԱՄՆ ռազմատեխնիկայի մասին ու նշել, որ եթե ընտրություն լինի ամերիկյանի և ռուսականի միջև, իրենք կնախընտրեին ամերիկյանը, որովհետև որակյալ է: Հարցին, թե ի՞նչ ակնարկ էր սա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ–ն ԵԱՀԿ ՄԽ անդամ է, որի առաքելությունն, այնուամենայնիվ, խաղաղության հաստատումն է, քաղաքագետը պատասխանեց. «Այստեղ մի քանի դրվագ պետք է հստակեցնել: Նախ՝ ամերիկացիները, փաստորեն, ֆիքսել են, որ իրենց «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևը լավ չի աշխատում: Գոնե իրենք երևի դժգոհ են, որովհետև այդ բանաձևի գործարկման պարագայում Ռուսաստանը զենք է վաճառում թույլ ռեսուրս ու ապահովվածություն ունեցող այնպիսի երկրի, ինչպիսին Հայաստանն է, ինչպես նաև մեծ ծավալով զինամթերք է վաճառում Ադրբեջանին»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ–ը հասկանում է, որ կոնֆլիկտի վրա ազդեցություն ունենալու դիրքերից ոչ այդքան մրցունակ իրավիճակում է հայտնվում:

«Այսօր ԱՄՆ–ում եկել են իշխանության ռեալիստ պահպանողականները, իսկ Թրամփը գործարար է: Հետևաբար՝ իր ազգային շահերի տեսանկյունից նրան առաջին հերթին հետաքրքիր է իրատեսականությունը, ԱՄՆ ազգային շահերի ապահովման հնարավորությունների մեծացումը: Կոնֆլիկտը ռազմական մրցավազք կարող է ծնել կողմերի միջև, ինչն այսօր կա. երկու կողմերն էլ անընդհատ փորձում են արդիականացնել իրենց զինանոցը: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը շատ լավ հասկանում է, որ ով ռեալ քաղաքականության դիրքերից զենք է վաճառում կոնֆլիկտի կողմերին, ամենամեծ ազդեցության լծակներն ունի: Այստեղ, իհարկե, որոշակի հակադրություններ են ի հայտ գալիս. մենք հիմա փորձո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե՞ չենք փորձում, որովհետև կողմերին զենք վաճառելով, կարծես, ավելի հեռու ենք գնում խնդրի բանակցային կարգավորման ֆորմատից»,–նկատեց նա՝ մյուս կողմից ընդգծելով, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի զինտեխնիկան մեծամասամբ ռուսական արտադրության են, թեև Ադրբեջանն այլ գործընկերներ էլ ունի: 

«Ռուսական զինտեխնիկան համեմատաբար ավելի հեշտ է ձեռք բերել, ավելի ծանոթ է կողմերի զինված ուժերին, իրավական խնդիրներ չկան: Բացի նրանից, որ ինչպեսմի շարք երկրներ, այնպես էլ ԱՄՆ–ն իրավական սահմանափակումներ է դրել կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրներին զինտեխնիկա վաճառելու մասով, ամերիկյան զինտեխնիկան ավելի թանկ է, թեև տեխնոլոգիապես ավելի արդիական է: Հետևաբար՝ հարցադրում է արվում. նման հայտարարությունն ավելի շատ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին էր ուղղված՝ հաշվի առնելով երկու երկրների վճարունակության ոչ համեմատելի լինելը»,–նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբում է Բոլթոնի՝ «պատմական կաղապարներից» ազատվելու վերաբերյալ Հայաստանին ուղղված ակնարկին, քաղաքագետը նշեց. «Եթե մենք ենթադրում ենք, որ այդ ձևակերպումը կապված էր Ցեղասպանության և հայ–թուրքական հարաբերություններին, դրա շուրջ ձևավորված հայկական մոտեցմանը, ապա նորություն չէ ամերիկյան այն դիրքորոշումը, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն իրենց արտաքին քաղաքականության տարածաշրջանային դրսևորման մեջ մեծ դերակատարություն ունի: 

Սա շատ տրամաբանական է. եթե մենք Թուրքիայի հետ խնդիր չենք ունենում, ռուսական ներկայացվածության լեգիտիմացումը տարածաշրջանում թուլանում է Հայաստանի մասով: Հետևաբար՝ ի հաշիվ Ռուսաստանի, իրենք կարող են իրենց իրավասությունն ու ազդեցությունը մեծացնել: Այս փուլում, իհարկե, սա իրատեսական չէ: Որքան էլ ԱՄՆ գրեթե բոլոր վարչակազմերը փորձել են ճնշում գործադրել թուրքական կողմի վրա հայ- թուրքական հարաբերություններում ավելի հանդուրժողական, պրագմատիկ մոտեցումներ որդեգրելու տեսանկյունից, միևնույն է, Թուրքիան մերժողականությամբ է պատասխանել: ԱՄՆ-ի համար երբեք հեշտ չի եղել Թուրքիայի հետ: Պատմական կաղապարներից ազատվելու Բոլթոնի մեսիջը ուղերձ էր, որ իրենք, հավանաբար, այդ օրակարգը գրասեղանի մի խոր անկյունում չեն դրել, և ինչ-որ մի հանգրվանից հետո դա կարող է քննարկման ու բանակցային օրակարգի թեմա դառնալ»:

Ալեն Ղևոնդյանն, այնուամենայնիվ, շեշտեց, որ այս պահին թերահավատ է, որ հայ- թուրքական հարաբերությունների մասով որևէ շոշափելի արդյունք կարող է լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya