Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը նաև ՀՀԿ–ի շահերից է բխում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգիրքն ընդունելու հավանականության աստիճանին, նշեց, որ ինքը սիրում է առաջնորդվել սթափ տրամաբանության կանխավարկածով և հույս ունի, որ Հանրապետական խմբակցության կազմում կան ադեկվատ գործիչներ, ովքեր իրենց խմբակցությանը կհուշեն այն մասին, որ առճակատումը համագործակցության լավագույն ճանապարհը չէ:

«Այն ընտրական օրենսգիրքը, որը մենք առաջարկելու ենք քվեարկել, նաև Հանրապետականին հնարավորություն կտա ներկայացված լինել առաջիկա խորհրդարանում: Իհարկե, դա նրանց կհաջողվի նաև, եթե կարողանան անցյալում որևէ կոռուպցիոն սկանդալներում չներքաշված և չվարկաբեկված անձանց ներգրավել իրենց ընտրացուցակում, ինչպիսիք ՀՀԿ–ի շարքերում կան: Այդ պարագայում, նոր բարեփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա Հանրապետականին, որ որպես ընդդիմություն ներկայացված լինեն խորհրդարանում: Բայց եթե իրենք գնալու են նեղ կուսակցական մանր քինախնդրության ճանապարհով, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է և դա ընդամենը սեփական կուսակցության մահկանացուն կնքելու հերթական քայլը կլինի»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նաև կոչ արեց ՀՀԿ–ին այս պահին չօգտվել իրենց քանակական առավելությունից, չտորպեդահարել և սաբոտաժի չենթարկել երկուշաբթի օրվա նիստը: Քաղաքական գործչի կարծիքով, օրենսգրքի չընդունվելու դեպքում որևէ մեկը ոչինչ չի կորցնի, բացի ՀՀԿ–ից, քանի որ հերթական անգամ կարձանագրվի, որ այդ քաղաքական ուժը կրկին և ուղղակիորեն գործում է ժողովրդի շահի դեմ: 

«Չնայած, որ մեզ համար անընդունելի է ռեյտինգային համակարգը, բայց «Բարգավաճ Հայաստանը» անկախ նրանից՝ գործող օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները, թե ոչ, մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Նույնը կարող եմ ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, որն այսօր այնքան բարձր հանրային վստահություն ունի, որ իրենց համար նույնպես բացարձակապես էական չէ, թե որ ընտրական օրենսգիրքը կլինի՝ հինը, թե գործողը»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը, խոսելով ՀՀԿ–ի կողմից ցուցաբերած դիմադրության մասին, նշեց նաև, որ Հանրապետականն այս պահին օգտվում է իր քանակական առավելությունից, հերթական անգամ փորձում է ցույց տալ, որ իրենք կարող են ինչ–որ բան որոշել: Բայց, իրականում, ըստ Ն. Զոհրաբյանի, Հանրապետականի քանակական առավելությանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ ժամանակ: 

«Եթե Հանրապետականն առաջնորդվի քաղաքական տրամաբանությամբ, ապա պետք է փորձի դառնալ արժանապատիվ ընդդիմություն: Ուստի, կարծում եմ, որ նրանք խոհեմ կգտնվեն և կգան քվեարկության: Հանրապետականը պետք է փորձի գնահատել նաև նոր Ընտրական օրենսգրքի առավելությունները, քանի որ եթե իջեցվում է խորհրդարանում ներկայացված լինելու համար սահմանված անցողիկ շեմը, այսինքն՝ հնարավորություն է տրվում թե՛ նորաստեղծ կուսակցություններին, թե՛ այն կուսակցություններին, որոնք չունենալով հանրային վարկանիշ, ի դեմս Հանրապետականի, ներկայացված լինեն խորհրդարանում, ճիշտ եզրահանգման գա: Այսինքն, նոր օրենսգրքով նրանց շանսերը նույնպես ավելի մեծ կլինեն, քան գործողով, որովհետև միայն այն, որ ավելացված է նաև 4–րդ կուսակցության անցնելու հավանականությունը, որի համար սահմանված է ընդամենը 2 % անցողիկ շեմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դա բխում է նաև ՀՀԿ–ի շահերից»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից հայտարարված կոռուպցիոն ամենամեծ բացահայտման մասին, որի հիմնական դերակատարը ԱԺ պատգամավոր է, նա նշեց, որ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես նախկին լրագրող իր սեփական վարկածն ունի, թե ում մասին կարող էր այն լինել, սակայն ելնելով անմեղության կանխավարկածից՝ հրաժարվեց որևէ անուն հնչեցնել:

«Ես նաև որպես նախկին լրագրող կարող եմ մոտավորապես կռահել, թե խոսքն ում մասին կարող էր լինել, բայց կա անմեղության կանխավարկած, և ինձանից առաջ կան իրավապահ մարմիններ: Հարցը բացառապես իրավապահ մարմիններին է վերաբերում և նրանց գործն է՝ կհրապարակե՞ն, թե՞ ոչ այդ պատգամավորի անունը կամ առհասարակ ե՞րբ կհրապարակեն»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia