Հնդկաստանը փորձարկել Է Agni-IV հրթիռը, որը կարող Է միջուկային լիցք կրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել Է Agni-IV հրթիռը, որը կարող Է միջուկային լիցք կրել: Այդ մասին, նոյեմբերի 9-ին հայտնել Է Hindu հրատարակությունը:
Արձակումը կայացել Է ժամը 09:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:15-ին) Օդիշայի նահանգի Ուիլեր ափամերձ կղզուց՝ արձակման շարժական կայանքով:
«Թռիչքը հաջող Էր, եւ բոլոր ցուցանիշները համապատասխանել են նորմաներին»,- հրատարակությանը հայտնել Է Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության ներկայացուցիչը:
Agni-IV հրթիռն ունի 4 հազար կիլոմետր հեռահարություն եւ կարող Է կրել մեկ տոննա քաշով մարտալիցք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



