Կրասնոդարում զենքի հայ մատակարարը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել
SOCIETYՀրազենի եւ զինամթերքի միջազգային մատակարարին կարողացել են հայտնաբերել Կարսնոդարի երկրամասի ԱԴԾ վարչության աշխատակիցները, հայտնում է «Блокнот Краснодара» պորտալը:
Իրավապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու շրջանակում հայտնվել են Ա. Ս. Ալեքսանյանի հետքի վրա: Նա մտադիր էր ԵՏՄ շրջանակում զենք եւ զինամթերք իրացնել Մաքսային միության սահմանն անցնելով: «Ստուգողական գնում» կատարելով՝ նրա մոտից առգրավվել է ԱԿՄ եւ 7,62 մմ տամաչափի 30 փամփուշտ: Դրանից բացի, ավտոմեքենայի մեջ թաքցրել էր ինքնաձիգ հրացան եւ 5,56 մմ տրամաչափի 30 փամփուշտով պահեստատուփ: Տղամարդն ավտոմեքենայով պատրաստվում էր սահմանը հատել, սակայն նրան վիճակված չէր իր ծրագրերն իրականացնել:
Ալեքսանյանին կալանավորել են: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա տղամարդուն մեղավոր են ճանաչել եւ դատապարտել 3,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:



