Հայտնի են սինխրոն լողի ՀՀ առաջնության հաղթողները
SPORTԵրևանի «Ակվալենդ» մարզաառողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինխրոն լողի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:
Մենալող ծրագրում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, երկրորդ հորիզոնականում Միլենա Արսենյանն էր, իսկ երրորդում՝ Սուսաննա Աֆյանը:
Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է սինխրոն լողի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



