Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել. նա բժշկուհի է
SOCIETYԵրեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է։
Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժած կինը 40 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ, ով աշխատել է Հանրապետականի ծննդատանը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



