Երեւանում 9 հարկանի շենքի բակում 25-30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYԵրեւանում, հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ում ինքնությունը ոստիկաններն ու քննիչները պարզում են, նշված շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



