Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


2018թ. մահվան ելքով պատահարների թիվը 245 է. ամենաարդյունավետ միջոցը, որը կարող է զսպել ՃՏՊ-ների աճը, բալային համակարգի ներդրումն է. փոխոստիկանապետը՝ առաջարկվող փոփոխությունների մասին (տեսանյութ)

SOCIETY

Ոստիկանության կողմից շրջանառության մեջ  դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը պարբերաբար կրկնվող խախտումների կանխման համար է, որոնք ավարտվում են մահվան ելքերով ու վիրավորներով: Առաջարկվող նախագծով առավելագույն տուգանքը 29 000 դրամ է, 9 միավորը սպառելուց հետո վարորդը մեկ տարի պետք է սպասի։ Բալավորվել է 16 խախտման տեսակ:

Բալային համակարգի ներդրման նախագծի, շարժառիթի, առաջարկվող փոփոխությունների, սահմանված տուգանքների, Ճանապարհային ոստիկանություն կադրային նվազ փոփոխությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետի  տեղակալ  Հովհաննես Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, ո՞րն է շարժառիթը՝ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու, ի՞նչ է սահմանվում նախագծով, և վարորդի համար տարեկան 9 բալանոց շեմ սահմանելն արդյոք խիստ չէ՞:

-Շարժառիթի մասին խոսելուց առաջ ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն:  2016-ին մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը կազմել է 267, վիրավորների թիվը՝ 4451, 2017-ին մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը 279-ն է, վիրավորների թիվը՝ 5179:  2018-ի 9-ը ամսվա տվյալներով՝ մահերի թիվը հասել է 245-ի, վիրավորներինը՝ 4278: Սա անհանդուրժելի է և մեզ ոչ միայն մտահոգվելու, այլ արագ ու վճռական գործողություններ կատարելու առիթ է տալիս: Հիմնական առիթը սա էր, ինչը մեզ ստիպեց արագ ուսումնասիրել եվրոպական փորձը:

Ուսումնասիրությունից հետո հասկացանք, որ ամենաարդյունավետ միջոցը, որը կարող է զսպել ՃՏՊ-ների աճը, բալային համակարգի ներդրումն է:

 
 



-Նախկինում ևս ոստիկանությունը արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ ասում էր, որ դրանք արվում են, որպեսզի նվազեն ողբերգական ավարտով դեպքերը: Փաստորեն դա բավարար չէ՞ր:

-Տեսե՛ք՝ տեսախցիկներն ու արագաչափերը զսպող մեխանիզմ ունեն, այլապես վիճակագրական թվերն առավել սարսափելի կլինեին: Մեր հաշվարկներով՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը 10 տոկոսով նվազել է: Այսինքն՝ դա այն հիմանական զսպող մեխանիզմն էր, որը հնարավոր էր 2012-ին կիրառել: Սակայն դա բավարար չէ, ավտոպարկն աճում է 42 տոկոսով, և դրան համահունչ ՃՏՊ-ների թիվը ևս պետք է աճի: Հետևաբար, պետք է ավելի անհրաժեշտ միջոցներ կիրառվեն:

Մենք ունենք բավարար հասարակական ռեֆորմներ այսպիսի փոփոխություն իրականացնելու համար, հասարակության վստահությունը մեծ է ոստիկանության նկատմամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոլորտը կոռումպացված չէ՝ հայտնի քաղաքական պատճառներով, ոստիկանության պետն այս ոլորտի նկատմամբ ունի անմիջական վերահսկողություն, և ամենաշատ հանդիպումները հենց ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ են տեղի ունենում: 

Պարո՛ն Քոչարյան, սոցիալական հարթակներում երբեմն հարցեր են հնչում, թե նախկինում տրված վարորդական իրավունքները չե՞ն վերանայվելու. չնայած օրենքը հետադարձ ուժ չունի, այնուամենայնիվ, այս համակարգի ներդրմամբ և ընդհանրապես, այս ոլորտում փոփոխություններ նախատեսվա՞ծ են:

-Վարորդական իրավունքների տրամադրման ոլորտում լուրջ փոփոխություններ կան, սուբյեկտիվ գործոնը չեզոքացնող մեխանիզմների մասին է խոսքը: Ինչ վերաբերում է վարորդական իրավունքների վերանայմանը, ապա ճիշտ նկատեցիք, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց բալային համակարգի ներդրումից հետո վերանայման քողարկված մեխանիզմներ կան: Եթե, օրինակ, վարորդը մեկ տարվա մեջ պարբերաբար կատարած խախտումների հետևանքով 9 բալը սպառի, ապա վարորդական իրավունքը կկասեցվի: Սա վարչական տույժի նոր տեսակ է, և այն կասեցվում է վեց ամիս ժամկետով, սա զրկում չէ: Կասեցումից հետո երկու ամսվա ընթացքում վարորդին հնարավորություն է տրվում տեսական քննություն հանձնել և վերականգնել վարորդական իրավունքի իրավաբանական ուժը, հատուկ իրավունքից զրկման պարագայում վարորդը մեկ տարի պետք է սպասի: Մեր հաշվարկներով՝ սա անդրադառնալու է վարորդների 30 տոկոսին, 70 տոկոսի համար բալային համակարգի ներդրումը խնդիրներ չի առաջացնի: Վարորդների 20-30%-ն են, ովքեր 1, 2, 3, 5, 10 խախտումներ են անում:

Բալային համակարգի հետ կապված նշեմ, որ ոչ բոլոր խախտումներն են բալավորվել: Շատ երկրներում բոլոր խախտումները բալավորվում են,մենք այդպես չենք արել, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ խախտումների մի որոշ խումբ է ՃՏՊ-ների ուղղակի պատճառ դառնում: Հիմնական պատճառ են հանդիսանում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելն ու արագության գերազանցումը: Թվով 16 խախտումներ բալավորվել են ըստ մեր նախագծի:

-Այսինքն՝ դրանո՞վ է պայմանավորված բալային առավելագույն շեմի սահմանումը 9-ով, որովհետև, օրինակ, Վրաստանում բալային համակարգ է գործում, սահմանված է տարեկան 100 բալ, և բոլոր խախտումները բալավորված են:

-Ճիշտ նկատեցիք, մեզ մոտ ասում են՝ 9 բալը շատ քիչ է, սակայն մենք բոլոր խախտումները չենք բալավորել:

-Պարո՛ն Քոչարյան, կան նաև խախտումներ,  որոնց համար սահմանված տուգանքի չափը կրկնապատկվում է, իսկ խախտումը բալավորված է:Օրինակ, ամրագոտին չկապելու համար հիմա նախատեսված է տուգանք 5000 դրամի չափով, իսկ եթե նախագիծն ընդունվի, ապա և՛ միավոր է հանվում, և՛ տուգանքը դառնում է 10000 դրամ: Ի՞նչով է սա պայմանավորված, և ինչո՞ւ որոշ խախտումների համար սահմանված տուգանքներ կրկնապատկվում են: Ի՞նչ տուգանքներ են փոփոխության ենթարկվել:

-Տեսե՛ք՝ բալավորման խնդիրը լուծելիս մի քանի գործոն ենք հաշվի առել: Առաջինը տվյալ խախտման վնասակարության աստիճանն է ու բնույթը: Կան խախտումներ, որոնք վտանգավոր են իրենց բնույթով՝ ամրագոտի չկապելը, հեռախոսով խոսելը, սակայն հանվող բալերն են ցածր: Սա արել ենք հանուն վարորդի, որովհետև սրանք տարածված խախտումներ են, և եթե բարձր բալեր գանձենք՝ արագ կկասեցվի վարորդական իրավունքը, սա կանխարգելիչ նշանակություն ունի:

-Ոչ սթափ վիճակը բազմիցս նշեցիք որպես ՃՏՊ-ների առաջացման առաջնային պատճառ. բալային համակարգի ներդրման նախագծով ի՞նչ փոփոխություն է առաջարկվում ոչ սթափ վարորդի համար:

-Եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և արյան մեջ եղած ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում մեկ գրամը, գործող կարգավորումները նախատեսում են 150000 դրամ տուգանք, նոր համակարգով նախատեսում ենք 29 000 դրամ տուգանք և չորս տուգանային միավոր:  Եթե արյան և մեզի մեջ հայտնաբերվի թմրամիջոց, գործող օրենքով նախատեսվում է վկայականից զրկում մեկ տարի ժամկետով, մենք առաջարկում ենք՝ 2:

Կան արարքներ, որոնք քրեականացվել են: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող և այդ իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելը նախատեսում է քրեական պատիժ 200 000-300 000 դրամ և զրկում մեկ տարի ժամկետով: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ զննությունից հրաժարվելը նույնպես առաջացնելու է քրեական պատասխանատվություն 300000-500000 դրամ և զրկում մինչև 2 տարի ժամկետով, բացի դրանից, ազատազրկում՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով: Ոչ սթափ վարորդների նկատմամբ պատժի ամենախիստ միջոցներն են նախատեսվելու:

-Վարորդների և ուղևորների անվտանգության համար շեշտակի քաղաքականություն վարվում է, ի՞նչ անել հետիոտների դեպքում, նրանց տուգանելու մեխանիզմն այդպես էլ չաշխատեց:

-Իմ ձեռքի տակ են պատահարների պատճառները. դրանցում հետիոտների կողմից խախտումները բավականին մեծ տեղ են զբաղեցնում: Ասեմ, որ հետիոտների հետ կապված այս պահին աշխատանքներ են տարվում, ուսումնասիրվում է միջազգային փորձը, և սրա համար մենք առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia