ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան
INTERNATIONAL NEWSՔիչ առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Բոլթոնը Երևանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։
Նշենք, որ մինչ Հայաստան ժամանելը Ջոն Բոլթոնը եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, հաստատել ԱՄՆ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշումը։



