Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Հեղափոխության գրված ու չգրված օրակարգերը. ինչպե՞ս չափել հաջողությունը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում, չնայած այն հանգամանքին, որ հիմնական հակահերոսի դերում շարունակում է մնալ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, առկա են, այսպես ասած, որոշակի ներիշխանական, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել , ներհեղափոխական խնդիրներ: Արդեն քանի օր է հեղափոխությանը մոտ կանգնած, դրա կազմակերպչական գործառույթներում էական դերակատարություն ունեցած առանձին մարդիկ ու խմբեր, թեկուզև զգուշավորությամբ, բայց մամուլով և սոցցանցերով դիրքորոշում են հայտնում, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ստեղծված ներկայիս սպասողական և կիսատ վիճակի պատասխանատվությունը հենց Նիկոլ Փաշինյանինն է: Մտահոգությունն այն է, որ Փաշինյանն ուշացրել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման գործընթացը, բավարար վճռականություն չի ցուցաբերել այն անցկացնելու համար, փոխարենն արագացրել է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը հեղափոխության ընթացքում դարձել էր օրակարգային թեզերից մեկը: Այն, ի թիվս այլ կետերի, ըստ էության դարձել էր այդ պահին հեղափոխության հիմնական մանիֆեստը: Մանիֆեստում ներառված էին նաև կուսակցությունների մասին նոր օրենքի, դատական ռեֆորմների, դեկապիտալիզացիայի, ուղիղ ժողովրդավարության բաղադրիչներ ներմուծելու անհրաժեշտության մասին կետեր: Մանիֆեստի կազմման և բովանդակության հասցեատերը հենց վերոնշյալ խմբերն էին, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ակտիվ էին եղել քաղաքացիական պայքարի ասպարեզում, ու մեծ հաշվով էական դերակատարում են ունեցել հեղափոխության հաջողման գործում իրենց կազմակերպված աջակցությունը Փաշինյանին ցուցաբերելով: 

Հիմա, սակայն, Նոր ԸՕ շուրջ քննարկումներում այդ խմբերի ու Փաշինյանի միջև որոշակի անհամաձայնություն կա: Նկատվող անհամաձայնությունը կանխելու համար Փաշինյանը մեկ քայլ առաջ անցավ ու այդ խմբերի ներկայացուցիչներից շատերին կամ պաշտոնների նշանակեց, կամ էլ ընդգրկեց Երևանի ավագանու ցուցակում: Մի մասն էլ սպասում են արդեն խորհրդարանական ցուցակում ընդգրկվելու համար: Բայց այսքանով հանդերձ, անհամաձայնությունը դեռ սպառված չէ: Զգուշավոր տոնայնությամբ, բայց հետևողականորեն այդ խմբերը մեղադրում են Փաշինյանին հեղափոխության օրակարգից շեղվելու համար:

Ակնհայտ է, որ բովանդակային իմաստով Փաշինյանին հեղափոխության տվյալ օրակարգից շեղվելու մեջ մեղադրողները ճիշտ են: Հռչակված հինգ կետերից իշխանությունը ձեռնամուխ է եղել միայն մեկին՝ նոր ԸՕ–ի ընդունմանը, այն էլ դեռևս չի հասցնում ընդունել ու օրենքի ուժ տալ դրան: Թե ինչու է առաջացել այս, ըստ էության, ներհեղափոխական բանավեճը, ինչու են կողմերը խախտել նախապես հռչակած պայմանավորվածությունները, դժվար է ասել: Ըստ էության դա իրենց ներքին քննարկումների գործն է:

Առավել հետաքրքրական է այլ բան: Արդյո՞ք քննարկվող օրակարգը հեղափոխության իրական օրակարգն էր, թե՞ ոչ: Այն, որ այդ մանիֆեստն ու այնտեղ հռչակված կետերը հեղափոխության միակ, այսպես ասած, փաստաթղթավորված օրակարգն է, հասկանալի է: Բայց արդյո՞ք փաստաթղթավորված կամ գրված ու չգրված օրակարգերը նույնն են:

Հենց այստեղ է, որ առկա է ավելի մեծ հակադրություն, քան ներհեղափոխական շրջանակներում այժմ բանավեճի առարկա դարձած թեման: Ըստ էության հեղափոխության գրված օրակարգն ու չգրված օրակարգերը այլ են: Հեղափոխության չգրված, իրական, հասարակական լայն շերտերին փողոց դուրս բերած օրակարգը ունի երկու անվանում: Անվանում առաջին՝ հասարակությունը հոգնել էր նախորդ իշխանություններից, պարզապես հոգնել էր, չէր տեսնում որևէ հույս, որևէ առաջընթացի հնարավորություն: Անվանում երկրորդ՝ բոլոր մարդիկ ուզում են ապրել լավ: Սա է հեղափոխության թեկուզև չգրված, բայց իրական օրակարգը:

Առաջինի մասով, այսինքն՝ նախորդ իշխանության հանդեպ ապատիան պրակտիկորեն դրսևորելու մասով հեղափոխության օրակարգը հաջողել է՝ նախորդ իշխանություններն այլևս չկան: Երկրորդի՝ լավ ապրելու առաջին հայացքից պարզ և պրիմիտիվ, բայց իրականում շատ մարդկային ու բոլոր հասարակություններին բնորոշ ցանկության մասով հեղափոխությունը դեռևս ընթացքի մեջ է: Մեծ հաշվով, հասարակությանը չի հետաքրքրում, թե ինչ մեթոդներով ու մեխանիզմներով է այդ օրակարգը կյանքի կոչվելու: Չի բացառվում, որ նոր ԸՕ–ն կամ կուսակցությունների մասին նոր օրենքն օգնելու են, որպեսզի այդ օրակարգը կյանքի կոչվի: Չի բացառվում, որ անհրաժեշտ են լրիվ այլ գործիքներ: Բայց հիմնական հարցն այն է, որ հեղափոխության իրական օրակարգն ու գրված օրակարգը խիստ տարբեր են: Հեղափոխության գրված օրակարգն, ըստ էության, կարելի է կոչել գործիքների ու մեխանիզմների շարք, որոնք միգուցե կարող են հանգեցնել դրական արդյունքների, բայց առանձին վերցրած օրակարգ դրանք անվանել ը սխալ է մեթոդաբանորեն: 

Եվ եթե հռչակված, գրված օրակարգի մասով Փաշինյանը շեղվել է, ապա հեղափոխության իրական օրակարգի մասով շեղվել– չշեղվելու հարցը պարզ է դառնալու ապագայում: Հենց սա է պատճառը, որ հասարակությունը շարունակում է վստահել Փաշինյանին ու չի առաջնորդվում վերոնշյալ մանիֆեստով կամ դրա առանձին կետերը իրագործել–չիրագործելու հանգամանքով: Հասարակության լայն շերտերն առավել լայն, խորը, ընդգրկուն օրակարգեր ունեն՝ կապված Փաշինյանի իշխանության հետ, ու ըստ էության հենց այդ օրակարգը իրացնել–չիրացնելուց է կախված լինելու Փաշինյանը կհաջողի, թե ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign