Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Ճիշտ կլինի, որ Հայաստանն ԱՄՆ–ին ինչ–ինչ ոլորտներում աջակցություն խոստանա». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ–ամերիկյան հարաբերություններում այս պահի դրությամբ ինտենսիվություն չկա: Նման տեսակետ ունի քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նա կիսում է օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե հայ–ամերիկյան շփումները մինչ այս պահը ինտենսիվ չեն, միաժամանակ նկատում, որ ինտենսիվության պակասը նոր չէ, որ ձևավորվել է հայ–ամերիկյան հարաբերություններում: 

«Բավականին երկար ժամանակ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Հանդիպումների բացակայությունը խոսում է նաև այն մասին, որ չկա նաև օրակարգ, որը պետք է քննարկվի այդ պաշտոնյաների միջև: Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանն ու Վրաստանը լուրջ օրակարգ ունեն ԱՄՆ–ի հետ և համագործակցում են ամենատարբեր ոլորտներում»,–խոսելով վերոնշյալ հանգամանքի պատճառների մասին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Հարցին, թե այս պահին խնդիրը մե՞ր դաշտում է, թե՞ կան արտաքին այլ գործոններ, նա պատասխանեց. «Կան աշխարհաքաղաքական իրողություններ, որով ձևավորվում է նաև մեր արտաքին քաղաքականությունը: Վերոնշյալը հանգամանքներով և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված փաստ է, որովհետև Հայաստանը նախևառաջ ՌԴ ռազմավարական դաշնակիցն է: Գիտենք նաև, որ ՌԴ–ԱՄՆ հարաբերությունները լարված են, Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետություն է, Իրանը բարեկամ պետություն է Հայաստանի համար, բայց ԱՄՆ լուրջ խնդիրներ ունի Իրանի հետ»:

Այլ իրողությունների շարքում նա շեշտեց, որ տնտեսական առումով էլ Հայաստանը հետաքրքիր չէ ԱՄՆ–ին, որովհետև մենք չունենք մեծ շուկա, բնական պաշարներ՝ նավթի և գազի տեսքով. «Վաշինգտոնի այսօրվա ղեկավարությունը պրագմատիկ է, ունի բիզնես մտածելակերպ, ինչը տրամաբանական է, որովհետև Թրամփը հաջողված գործարար է: Նա ասում է՝ մեր քաղաքականությունն այսուհետ այսպիսին է՝ «դուք մեզ, մենք ձեզ», այսինքն՝ ձեզ միակողմանի չենք աջակցելու, ֆինանսական օժանդակություն գուցե տանք, բայց ոչ մեծ ծավալներով: Իսկ մենք այս պահի դրությամբ պետք է հաշվի առնենք ԱՄՆ–ի քաղաքական առաջնահերթությունները: Ըստ այդ առաջնահերթությունների, պետք է կարողանանք ԱՄՆ–ի հետ նոր օրակարգ ձևավորել: ԱՄՆ–ի հետ նոր օրակարգ ձևավորելուն այլընտրանք չկա: Այն կարող է ներառել մասնավորապես անվտանգության և տնտեսական զարգացման ու համագործակցության ոլորտները»:

Ինչ վերաբերում է Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի սպասվելիք այցին, ինչպես նաև այն կարծիքներին, թե հակառուսական ու հակաիրանական Բոլթոնը Հայաստանին կարող է հասկացնել, որ պատժամիջոցները մեր երկրի տնտեսության վրա ևս ազդելու են, քաղաքագետը նշեց. «Բոլթոնը ոչինչ չի հասկացնելու, ասելու է շատ ուղիղ: Նա բավականին կոշտ դիրքորոշում ունի Իրանի և ՌԴ–ի նկատմամբ, բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկավ հենց Մոսկվայում, ծաղկեպսակ դրեց այն վայրում, ուր սպանվել էր Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Նեմցովը: Այսինքն՝ նա ուղիղ ասում է այն, ինչ ԱՄՆ-ի շահն է թելադրում: Հենց այդ պատճառով էլ նրան անվանում են Վաշինգտոնի «բազե»՝ նա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև պատժամիջոցների հիմնական մասի ճարտարապետն է: Վստահ եմ, որ մեր ԱԳՆ–ն, վարչապետի աշխատակազմը և ՊՆ–ն օրակարգային հարցեր հաստատ կունենան: Չգիտեմ, թե ինչ հարցեր են, մոտավորապես պատկերացնում եմ: Բայց, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնք իսկապես հետաքրքրություն են ներկայացնում թե՛ ԱՄՆ–ի, թե՛ մեզ համար, որովհետև սա այն ադմինիստրացիան չէ, որից կարող ենք օգնություն, աջակցություն ակնկալել, սա մի ադմինիստրացիա է, որը միակողմանի ոչինչ չի անի և կառաջնորդվի իրավահավասար հարաբերություններ ունենալու սկզբունքով: Այնպես որ, ճիշտ եմ համարում, որ ՀՀ–ն ԱՄՆ–ին ինչ–ինչ ոլորտներում աջակցություն խոստանա կամ առաջարկի, ինչը կարող է թարմացնել և նոր շունչ հաղորդել հայ–ամերիկյան օրակարգին»:

Նա բերեց Աֆղանստանի օրինակը, ուր Հայաստանը խաղաղապահ առաքելություն ունի. «Բայց միայն խաղաղապահ առաքելությամբ չէ, որ ԱՄՆ–ին կարելի է և պետք է աջակցել: Աֆղանստանում լուրջ անելիքներ, հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն ԱՄՆ–ի համար, և ՀՀ–ն պետք է փորձի օժանդակել: Մանավանդ հաշվի առնենք, որ Աֆղանստանի հարցում ԱՄՆ–ը լուրջ աջակցություն է ստանում Ադրբեջանից: Դրա համար Աֆղանստանում մեր ներգրավվածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսի պահպանման տեսանկյունից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign