Մորալեսն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում խաղաղության թշնամի
INTERNATIONAL NEWSԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք է մարդու իրավունքների եւ խաղաղության համար: Քաղաքական գործիչն այս մասին նշել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ նա այս հայտարարությունն արել է՝ կապված Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի մտադրության հետ:
«…ԱՄՆ-ն աշխարհում խաղաղության եւ մարդու իրավունքների թշնամին է»,- հայտարարել է Մորալեսը:
Նա նշել է, որ այս մասին են վկայում ինչպես Պայմանագրից դուրս գալու ամերիկյան մտադրությունը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին կանգնեցնելու նպատակով զինվորականներին Մեքսիկայի սահման ուղարկել սպառնալը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



