Իկարդի. Մեսիի բացակայությունը մեծ կորուստ է «Բարսելոնայի» համար
SPORTՄիլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի առաջիկա դիմակայության մասն:
«Ափսոս, որ Մեսին դուրս չի գա խաղադաշտ: Միշտ էլ հրաշալի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ, իսկ նա լավագույնն է աշխարում: Դա մեծ կորուստ է «Բարսելոնայի» համար: Մենք լավ շանս ունենք հաջողության հասնել Իսպանիայում: «Ինտերը» դրա համար ունի բոլոր անհրաժեշտ որակները»,- Իկարդիի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Մեսին ձեռքի կոտրվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



