Դիլիջանի թունելում. բախվել են Skania-ն, «ՎԱԶ 2106»-ն ու փայտով բարձված «ԳԱԶել»-ը.երթեւեկությունը թունելում դադարեցվել է
SOCIETYԵրեւան-Իջեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունենցել. ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի եւ բեռնատար «ԳԱԶել» մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ բեռնատար «ԳԱԶել»-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի արդյունքում թունելում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



