Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան
SOCIETYՆագասակիում կյանքի 91-րդ տարում մահացել է քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
Ինչպես տեղեկացրել են Նագասակիի համալսարանի ներկայացուցիչները, Սիմոմուրան մահացել է հոկտեմբերի 19-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հաղորդվել:
Օսամու Սիմոմուրան ծնվել է 1928 թվականին Կիոտո պրեֆեկտուրայում, այնուհետև բնակվել է Օսական և Նագասակի քաղաքներում: Ավարտել է Նագասակիի և Նագոյայի համալսարանները: 1960-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում:
2008-ին ճապոնացի գիտնականը Մարտին Չալֆիի և Ռոջեր Ցիենի հետ կիսել է «կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի բացահայտման և զարգացման համար» ստացած Նոբելյան մրցանակը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



