Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ
SOCIETYՍիրելի հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի 2800-ամյակը: Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին այս հոբելյանի կապակցությամբ, մաղթում, որպեսզի որքան հինավուրց՝ նույնքան երիտասարդ մեր մայրաքաղաքը իրապես դառնա 21֊րդ դարի պահանջներին համապատասխանող մայրաքաղաք։ Դրա համար անհրաժեշտ են մեր բոլորիս միասնական ջանքերը, քանզի անկախ ամեն ինչից՝ Երևանը մեր բոլորիս սրտի մայրաքաղաքն ու տունն է, որի շարունակական զարգացման ու բարգավաճման համար պատասխանատու ենք բոլորս հավասարապես: Սիրելի երևանցիներ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորելով բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ նրան դինամիկ զարգացում և հարատև բարգավաճում։ Շնորհավոր տո՛նդ մեր Երևան՝ համայն հայության մայրաքաղաք։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



