Մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդի թռիչքը
INTERNATIONAL NEWSԱյսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական զոնդի թռիչքը, փոխանցում է DW-ն:
Bepicolombo-ով Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գայանայի Կուրու տիեզերակայանից:
Ըստ մասնագետների հաշվարկների՝ զոնդը, որի երկարությունը կազմում է 6,40 մետր, իսկ քաշը՝ 4,1 տոննա, Արեգակին ամենամոտ մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետեւ նրանից կանջատվեն երկու ինքնավար արբանյակներ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր ուղեծրերից:
Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակի մագնիսական դաշտի եւ մակերեւույթի հատկությունների մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



