Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են գրանցվել, հայտնում է AFP-ն:
Տեղացի պաշտոնյաներին եւ ականատեսներին վկայակոչելով՝ գործակալությունը հայտնում է, որ Քաբուլի մի քանի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սեպտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլի մարզական ակումբում 2 պայթյունի հետեւանքով, եւս 60-ը վիրավորվել էր:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախընտրական մրցարշավի ընթացքում տեղի են ունեցել խորհրդարանի պատգամավորի թեկնածուների եւ երկրի պաշտոնական ներկայացուցիչների սպանություններ եւ ահաբեկություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



