«Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է կրկնօրինակել. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին բավականաչափ աճել են դժգոհությունները «Շանթ» հեռուստաընկերության հետ կապված: Բանն այն է, որ եթերում հայտնվող նոր նախագծերը ոչ միանշանակ են ընդունվում հանրության կողմից և, մասնավորապես, մեզ զանգահարած մի շարք քաղաքացիներ, օրինակ, «Քոմեդի վումն» հայտնի նախագծի հայաստանյան տարբերակը որակում էին որպես բավականին տափակ ու ձանձրալի: Ավելին, այս նախագիծը սոցցանցերում ծաղրի ու քննադատության է արժանացել: Մեր տեղեկություններով՝ այս օրերին «Շանթը» պատրաստվում է արտասահմանյան հաղորդումներից մեկի նմանակմամբ նոր նախագիծ թողարկել՝ հրավիրելով իտալացի դերասանուհու: Դատելով Յութուբ ցանցում տեղադրված անոնսից՝ այն ևս սպառնում է դառնալ «Քոմեդի վումն»–ի կրկնօրինակման դաժան նախադեպի շարունակությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



