Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է

SOCIETY

Past.am

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը ձեռնարկում է ակտիվ միջոցներ ապահովագրական խարդախությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ:

2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարաններում կայացվել է ավտոապահովագրության ոլորտում խարդախության (այդ թվում՝ խոշոր չափերի) փաստերով մի քանի մեղադրական դատավճիռ: Հաճախ քրեական գործերը հարուցվում են, օգտագործելով ապահովագրական ընկերության կողմից ինքնուրույն կամ իրավապահ մարմինների հետ համատեղ հավաքագրված փաստերի հիման վրա:

Այդպիսով, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ոստիկանությանը փոխանցված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ քաղաքացի Բ.Տ.-ի դեմ, ով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում դարձել է վթարի մեղավոր, ինչպես նաև իրեն օժանդակելու և ոչ սթափ վիճակում վարելու փաստը թաքցնելու նպատակով դեպքի վայրում հայտնված իր որդու և ընկերոջ դեմ, որոնք հերթով փորձել են ներկայանալ որպես վարորդ և վթարի մեղավոր: Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում հիմնավորել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափով խարդախության փորձը: Պատճառված վնասը կազմել է 1,800,000 դրամ: Հանցավոր խմբի բոլոր երեք մասնակիցները դատապարտվել են, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500,000 և 600,000 դրամի չափով:

Մեկ այլ դեպքում քաղաքացի Հ.Ս.-ն դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որի արդյունքում իր ավտոմեքենային պատճառվել է 1,800,000 դրամի վնաս: Հատուցում ստանալու նպատակով Հ.Ս.-ն այդ դեպքից մի քանի օր անց բեմականացրել էր նման պատահար և փորձել հանգամանքները ներկայացնել այնպես, որ նրան տուժող ճանաչեն: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաղորդագրության հիման վրա իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, և ապացուցել խարդախության փաստը: Դատարանը Հ.Ս.-ին ճանաչել է մեղավոր խոշոր չափով խարդախության մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 Նմանատիպ դեպք վերջերս բացահայտվել է իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ: Քաղաքացի Մ.-ի կողմից վարած ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Պատճառված վնասը կազմել է 1,714,000 դրամ: Քանի որ ԱՊՊԱ պայմաններով նման դեպքն ապահովագրական պատահար չի հանդիսանում, վարորդը՝ ծանոթների հետ համաձայնության գալով, բեմականացրել է ՃՏՊ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ: Դատարանի վճռով նախնական համաձայնությամբ հանցավոր խմբի կողմից խոշոր չափով խարդախություն կատարելու համար քրեական պատիժ նշանակվել է հինգ քացաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ՃՏՊ-ի մեղավոր վարորդի, բեմադրության մասնակից այլ ավտոմեքենայի վարորդի, ավտոքարշակի վարորդի, ինչպես նաև Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակցի նկատմամբ:

Խարդախության այլ տարածված տեսակներից է նաև ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերումը ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո: Նման դեպքերից մեկի գծով դատարանի կողմից այս տարի կայացվել է վճիռ քաղաքացի Ա.Ա. –ի նկատմամբ, ով վթարից հետո գնել էր ԱՊՊԱ պայմանագիր, և որոշ ժամանակ անց զանգահարել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կոնտակտ-կենտրոն և հայտնել ապահովագրական պատահարի մասին: Պատճառված վնասը կազմել է 580,000 դրամ: Ընկերության աշխատակիցների կողմից բացահայտված փաստը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով քաղաքացի Ա.Ա.-ն ճանաչվել է մեղավոր և կրել քրեական պատասխանատվություն:

Ընկերությունում գործում է խարդախության նշանների բացահայտման համակարգ, որի շնորհիվ խարդախության փորձերի զգալի մասն աշխատակիցները կանխում են հայտերի կարգավորման փուլում: Խարդախության նշաններ ունեցող բոլոր հայտային գործերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության:

Օրինակ՝ 2017 թվականի տարեվերջում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ-կենտրոնը գրանցել է ահազանգ Վանաձորից, որում ներկայացվում էին միմյանց հակասող տեղեկություններ: Ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ ապացուցվել էր, որ նշված վթարը, որի արդյունքում պատճառված վնասը կազմել էր 1,500,000 դրամ, բեմականացված էր: Տվյալ դեպքում ապահովագրական հատուցում չի վճարվել:

Մեկ այլ դեպքում, որը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին Երևանի Զեյթուն շրջանում, Ընկերության աշխատակիցները պարզել էին, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել էր պատահարից հետո: Բացահայտվել էին նաև խարդախության այլ նշաններ, և գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Քննչական գործողությունների արդյունքում հաստատվեց ապահովագրական ընկերությանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու փաստը: Նշված հանգամանքների հիման վրա 410,000 դրամ գումար չի վճարվել:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Անվտանգության ծառայության ներկայացուցչի հաղորդմամբ, խարդախությունների փորձերի զգալի մասը կատարում են «բարեխիղճ», հանցավոր աշխարհի հետ կապ չունեցող քաղաքացիները, որոնք նախապես չեն պլանավորում հանցանքը, այլ կատարում են հանպատրաստից, առանց գիտակցելու, որ տեղեկատվության խեղաթյուրումը և ապահովագրողին մոլորեցումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք:

Միայն վերոնշյալ նկարագրված 6 դեպքերով հաջողվել է բացահայտել 7,804,000 դրամ գումարի խարդախության փորձ: Միջազգային վիճակագրության տվյալներով խարդախությունների մասնաբաժինն ապահովագրական հատուցումներում կազմում է մոտ 15 տոկոս, որից 10 տոկոսը կատարվում են «պրոֆեսիոնալների» կողմից:

 

Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5միլիարդ դրամ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 51գրասենյակ, այդ թվում 21 մասնաճյուղ, 16գրասենյակ Երևանում, և 35՝ Հայաստանի մարզկենտրոններում և քաղաքաներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանումստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունիցԳործող ISO 9001:2015 սերտիֆիկատը տրամադրվել է Բրիտանական Ստանդարտների Ինստիտուտի (BSI) կողմից։ Ընկերությունում գործում է նաև տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատISO 27001:2013:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League