Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր
INTERNATIONAL NEWSՌԴ Կրասնոդարի երկրամասում կործանված Լ-39 ուսումնական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, հասցրել են ինքնանետում կատարել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, նրանց գտնելու նպատակով որոնման աշխատանքներ են իրականացվում:
«Դա ուսումնական ինքնաթիռ է, որում գտնվել են օդաչուն և ղեկապետը, նրանք ինքնանետում են իրականացրել», - ասել է գործակալության աղբյուրը: Վերջինս հավելել է, որ ներկա պահին ավիավթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրային ուսումնավարժական թռիչք իրականացնելիս կործանվել է Լ-39 ինքնաթիռը և ընկել է ջուրը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



