«Ռեալը» բանակցություններ է սկսել Անտոնիո Կոնտեի հետ
SPORTՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լրջորեն քննարկում է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու տարբերակը:
Football Italia-ի համաձայն՝ իսպանացիներն արդեն կապ են հաստատել Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչի հետ, իսկ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղերից երեքում մադրիդցիները պարտվել են՝ չկարողանալ խփել գոլ: «Ռեալում» դժգոհ են թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի աշխատանքից:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրն էր «Չելսին», որը նա գլխավորել է 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



