ՌԴ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն առևտրային պատերազմի հայտարարություն են. Մեդվեդև
POLITICSՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված իր հարցազրույցում ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է առևտրային պատերազմի հայտարարում:
«Իսկ բանկային ոլորտի նկատմամբ պատժամիջոցներն իսկապես առևտրային պատերազմի հայտարարություն են, դա ամենածանր պատժամիջոցներն են: Չկա որևէ կասկած, որ մենք նմանատիպ ճնշումը կկարողանանք հաղթահարել», - հայտարարել է Մեդվեդևը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուսական տնտեսությունը կարող է հարմարվել ցանկացած տեսակի ճնշման, սակայն «հարցն այն է, ինչու է դա հարկավոր»:
ՌԴ վարչապետն ընդգծել է, որ նման քաղաքականությունը քայքայում է միջազգային կարգը, այդ թվում նաև միջազգային տնտեսական կարգը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



