Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Լինե՞լ, թե՞ չլինել. ՀՀԿ–ի էքզիստենցիալ ճգնաժամը՝ սպասվող ընտրությունների շեմին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ–ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Իհարկե, ՀՀԿ–ի ներքին գործն է, թե, ի վերջո, ինչ կորոշեն՝ մասնակցել, թե ոչ:

Առավել հետաքրքրական է այլ բան. ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը և ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես: Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ամենաբարդը հենց ՀՀԿ–ի վիճակն է: Դառնալով, ըստ էության, հեղափոխության հակահերոսը, ՀՀԿ–ից ավելի շատ ջանքեր են պահանջվում քաղաքականության մեջ մնալու համար: Նախորդող ամիսներին ՀՀԿ–ի դիմադրության լոկալ դրսևորումներն ու դրանց հարուցած հանրային արձագանքն էլ ավելի նվազեցրեցին կուսակցության շանսերը: Իսկ հոկտեմբերի 2–ի իրադարձությունները վերջնականորեն տապալեցին որևէ դիմադրության հաջողելու հնարավորությունը, ինչին հետևած ընկճախտը երբեմնի իշխանական կուսակցության շարքերում ցույց է տալիս, որ վերջիններն այժմ, ըստ էության, էքզիստենցիալ ճգնաժամի մեջ են: Ակնհայտ է, որ նախկին տեսքով ՀՀԿ այլևս չի լինելու: Ամենալավատեսական սցենարում ՀՀԿ–ն կարող է հավակնել բացառապես կուսակցական–բյուրոկրատական գործիչներից բաղկացած, որևէ գաղափարախոսական և ծրագրային ուրույն գիծ որդեգրած քաղաքական ուժի: Հարցն, ըստ այդմ, այն է՝ արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցությունը կօգնի՞, թե՞ կխանգարի ընտրություններին: Խնդիրն, ընդ որում, հենց մասնակցությունն է, ոչ թե նրանց կողմից անցողիկ շեմը հաղթահարել– չհաղթահարելու հնարավորությունը: Միգուցե նրանք նոր ընդունվելիք Ընտրական օրենսգրքի ընձեռած «քառյակի» հնարավորությամբ մի քանի հոգով կարողանան անցնել խորհրդարան, բայց հարց է ծագում՝ ի՞նչ գնով:

Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ–ն: Իսկ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար, որը արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ նույնիսկ ՀՀԿ չմասնակցության դեպքում կարող է ողջ քարոզարշավը կառուցել վերջիններիս քննադատության վրա: Հետևաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ–ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ:

ՀՀԿ–ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել–չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարևոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Այս հարցը առավել արդիական է հանրապետականների համար հիմա, քանի որ նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլևս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ–ի համար: Հետևաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձևակերպի հարցն ու տա պատասխանը: Հենց սա է ՀՀԿ–ի լինել–չլինելու, շարունակել–չշարունակելու դիլեմայի պատասխանը: Եթե ձևակերպված է նպատակը, ապա այդժամ արդեն նոր կարելի է քննարկման դնել մասնակցել–չմասնակցելու հարցը: Իսկ եթե մասնակցության հարցը գերադասվելու է հիմնական խնդրի լուծմանը, և ՀՀԿ–ն որոշելու է հանձնվել հոսանքին ու իներցիայի ուժով շարունակել մնալ այնտեղ, որտեղ նրան, մեղմ ասած, չեն ցանկանում տեսնել, ապա մենք կունենանք նախընտրական քարոզարշավ, որտեղ երբեմնի նախկին իշխանությունը բոլոր կողմերից կհայտնվի կրակահերթի տակ՝ արդյունքում մյուսներին ձերբազատելով հակափիառային կրակոցներից: 

ՀՀԿ–ի՝ ստեղծված բարդ իրավիճակում գործողությունների հաջորդականությունը հետաքրքիր է ոչ այնքան այդ կուսակցության ապագայի իմաստով: Հետաքրքիրն այստեղ այլ բան է: Փաստացի ՀՀԿ–ի, իսկ նախկինում ՀՀՇ–ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն, առաջին դեմքի ու նախագահական նստավայրի քաղաքական հենարան: Դժվար է ասել՝ դուրս կգա՞ ՀՀԿ–ն այս թնջուկից, թե՞ ոչ: Բայց նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ–ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական և հերթական իշխանական կուսակցության: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign