Մահվան ելքով վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում
SOCIETYԵրեկ՝ հոկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 64-ամյա Ալիսա Զաքարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 18:30-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ ոստիկանները փորձում էին պարզել վրաերթ կատարողի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ալեքսանդր Կյուտիկովը, ով հայտնել է, որ վրաերթը անզգուշաբար կատարել է ինքը՝ իր վարած Mercedes մակնիշի 16 PP 333 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, իսկ հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



