Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Կուսակցությունները պարտավոր են ընտրության հաջորդ իսկ օրը պատրաստվել նոր ընտրության». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Աննա Բադալյան) գրում է.

Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ անելու նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22–ին հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում: Նոր նախագծով մի շարք հիմնարար խնդիրների լուծման համար նոր լրացուցիչ մեխանիզմներ և փոփոխություններ են առաջարկվել: «Փոփոխությունների մեխը տարածքային ցուցակների վերացումն է, որով, ըստ էության, առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են կուսակցությունների կողմից առաջադրված համամասնական ցուցակներով: Այս պայմաններում լրջագույն խնդիր է լուծվելու»,–անդրադառնալով ԸՕ նախագծին՝ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ գործող ԸՕ–ում գոյություն ունեցող տարածքային ցուցակները հնարավորություններ էին տալիս այնպիսի առանձին անհատների, ովքեր ունեին կասկածելի հեղինակություն և ահռելի նյութական հնարավորություններ:

«2017թ. մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները ասվածի լավագույն ապացույցն էին. եղան առանձին անհատներ, ովքեր կայացած կուսակցություններից ավելի շատ քվեներ ստացան: Այդ պատճառով տարածքային ընտրական ցուցակների վերացումը ֆունդամենտալ առումով փոխում է քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը: Երկրորդը ընտրական գրավի շեմի իջեցումն է՝ 10 մլն դրամից՝ 7,5 մլն դրամի, ինչը նույնպես դրական մոտեցում է, որովհետև ոչ բոլոր կուսակցություններն են պատրաստ 10 մլն դրամ վճարել: Երրորդ հանգամանքը կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի նվազեցումն է՝ գործող 7 և 5 տոկոսներից համամասնորեն դարձնելով 6 և 4 տոկոս: Խնդիր եմ տեսնում կապված միայն հետևյալի հետ. արհեստականորեն դրույթ է սահմանվում, ըստ որի՝ նվազագույնը 4 կուսակցություն պետք է անցնի խորհրդարան: Այստեղ փորձ է արվել արհեստականորեն բազմազանություն ապահովել ՀՀ Ազգային ժողովում, բայց չգիտեմ, թե սա որքանո՞վ արդարացված կլինի»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արդյունավետությունը միայն կյանքը ցույց կտա, բայց ակնհայտ է, որ այստեղ արհեստական էլեմենտ կա:

«Սա խոսում է այն մասին, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ առնվազն 4 քաղաքական ուժ պետք է լինի ԱԺ–ում: Չգիտեմ՝ ձայների համամասնությունն ինչպես կբաշխվի, բայց ակնհայտ է, որ ԱԺ-ում քաղաքական ուժերի թիվը օրենսդրորեն է կարգավորվում: Հնարավոր է, որ լավ տարբերակ լինի՝ ժամանակ է պետք հասկանալու համար»,–ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ինքն ընդհանրապես որևէ թիվ չէր ցանկանա տեսնել այդ առումով: «Ժողովուրդը պետք է ընտրի, իսկ ուժերը ըստ ստացած ձայների անցնեն խորհրդարան: Սա է իմ կարծիքը»,–շեշտեց Ն. Նորիկյանը: 

Ինչ վերաբերում է այս ընթացքում հնչող այն կարծիքներին, թե վարչապետի նոր ընտրության երկրորդ փուլում իրավական առումով կարող է խնդիր լինել, մասնավորապես՝ ԱԺ–ն արձակելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածության միջոցով, այն է՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով, Նորայր Նորիկյանը նշեց. «Ես չեմ կիսում այդ դիրքորոշումը: Ես գտնում եմ, որ ՀՀ գործող Սահմանադրության 149–րդ հոդվածը հստակ սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում նոր վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու իրավական ընթացակարգը: Ոչ թե պարտականության, այլ իրավունքի մասով Սահմանադրության այդ հոդվածով հստակ ամրագրված է, որ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու: Հետևաբար՝ իրավունք ունենալը դեռ չի նշանակում, որ իրենք պարտավոր են առաջադրել: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով առավել քան պարզ շարադրված է: Այն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու միակ գործող իրավական ընթացակարգն է: Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք գործող Սահմանադրության նկատմամբ, մենք պետք է պահպանենք իրավական ընթացակարգերը: Պետք է գործող Սահմանադրության իրավական կարգավորումներին համապատասխան գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչը հետևյալն է ենթադրում. վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ պետք է նոր վարչապետի թեկնածու չառաջադրի ու չընտրի, որից հետո էլ ԱԺ–ն իրավունքի ուժով կարձակվի: Կարծում եմ՝ մենք հանգիստ, առանց կատակլիզմների և այլևայլությունների այս իրավական ընթացակարգով գնալու և հասնելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շատ կարծիքներ, տեսակետներ կարող են լինել այս ընթացքում, բայց սա միակ իրավական գործիքն է, որով պետք է առաջնորդվել»:

Վերադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունների համատեքստում այդ փոփոխություններին ադապտացվելու խնդրին, մեր զրուցակիցը նշեց. «Ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ընտրական գործընթացի: Հետևաբար՝ «այսօր պատրաստ չեն, մյուս օրն են պատրաստ» տրամաբանությունը և դրա շուրջ առկա դիրքորոշումներն այդքան էլ չեմ կիսում: Ավելին՝ յուրաքանչյուր ընտրության հենց հաջորդ օրը պետք է պատրաստվել հաջորդ ընտրություններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME