Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Ժոզե Մոուրինյուին
SPORTԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
FA-ն ուսումնասիրում է Մոուրինյուի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղի վերջնամասում պահվածքը և կարող է որակազրկել պորտուգալացի մասնագետին:
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ առավելության հասնել 3:2 հաշվով՝ չնայած հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Խաղի ավարտից հետո Մոուրինյուն պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրեց տեսախցիկների առաջ:
«Ժոզե Մոուրինյուի՝ խաղից հետո տեսախցիկների առաջ ասած բառերը վիրավորական էին և անվայել: Մինչև հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կարող է պատասխանել մեղադրանքին»,- ասված է FA-ի հայտարարությունում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



