Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն այս հապճեպությամբ ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա. Վիգեն Սարգսյան

POLITICS

ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը այսօր Ազգային ժողովում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումից հետո նշեց, որ հանձնաժողովը ինտեսիվ չի աշխատել խորհրդարանում չորս ֆրակցիաների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: «Ավելին` այդ խմբի կողմից կային կոնսենսուսային առաջարկներ, որոնք հաշվի չեն առնվել նախագծում»,-ասաց նա և նշեց, որ այն օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ՝ ոչ վերջնական, և նշվել է, որ չեն հասցնելու պատասխան ստանալ, ինչը, ըստ նրա՝ անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելի հեշտ էր չուղարկելը՝ ասելով, որարտակարգ իրավիճակ է:

Նրա կարծիքով՝ այն հապճեպությունը, որ մենք տեսնում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող քաղաքական ուժն իր համար նպաստավոր է համարում քաղաքական ընտրություն անցկացնելը և իր համար դիմում է մի քայլի, որը վնաս է հասցնում ժողովրդավարությանը, կուսակցությունների կայացման գործընթացին:

 
 


Նա նշեց, որ խմբակցությունը դեռ պետք  է քննարկի, բայց իր անձնական համոզմամբ՝ կուսակցություննեը ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանությունը, դառնան ընդդիմություն և նորից դառնան իշխանություն:

«Այն կուսակցությունը, որ իշխանություն կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում է, գնում է, դա արկածախնդիրների կուսակցություն է: Ես ՀՀԿ-ին անդամակցել եմ, քանի որ այն քաղաքական ուժն է, որ ունի դիրքորոշում կարևոր հարցերում, և եթե ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանություն լինելուց, այն կորցնելուց հետո համարի, որ այլևս անելիք չունի դաշտում, դա կլինի մեծ հիասթափություն՝ կուսակցության հարցում իմ ընտրությունից»,-ասաց նա:

Նա մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, որ ընտրական օրենսգրքի փոխվելուց հետո պետք է ժամանակ, որ կուսակցությունները պատրաստվեն այդ օրենսգրքով գնալ ընտրություններին:

Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով ընտրություն անցկացնելուն, նա ասաց, որ տեխնիկապես ամեն ինչ հնարավոր է: «Բայց ես կոնցեպտուալ սխալ եմ տեսնում ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելու մեջ, ես կարծում եմ, որ դա ոչ մի  լավ բանի չի բերում: Ես մի կարծիք ձևավորեցի, որը մի հարցով նաև հաստատեցի, և ասացի դա պարոն Միրզոյանին: Ես համոզմունք ունեի, որ կառավարությունը այս հապճեպությամբ նախագիծը բերում է, որ այն չանցնի և այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկան: Ես ամրապնդեցի այդ կարծիքը: Իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունն այս նախագիծը բերելով, ուզում է կատարած լինել իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռքերը լվանա ասի` դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,-ասաց նա:

Ըստ նրա` կա հապճեպություն, որը քաղաքական դաշտի և կուսակցություններին խանգարելու է: «Ես դեմ եմ, երբ խորհրդարանական հանրապետությունում, խորհրդարանի ընտրության հարցը քննարկվում է գործադիրում, իսկ չորս խմբակցությունը, այդ թվում «Ելքը»  այստեղ նստած աշխատում են, իրենց բանի տեղ չեն դնում»,-ասաց նա և նշեց, որ հիմա ուշ է:

 

 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live