Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես օրենսդիրում, այնպես էլ գործադիրում պաշտոնն ընդամենը միջոց է եղել՝ ծառայելու պետությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան

POLITICS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարվելիք հրաժարականի և ժամանակավոր, համաձայնության կառավարության լուծարման համատեքստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է  նախարարությունում այս կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքներին ու ծրագրերին, թե որտեղ է իրեն պատկերացնում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։

-Տիկի՛ն Թանդիլյան, ՀՀ քաղաքացիները մինչև ե՞րբ չսպասեն թոշակների բարձրացման:

-Արդեն 2019թ. հունվարից նախատեսվում է ներդնել նվազագույն թոշակի գաղափարը, որը բյուջեի նախագծում հաշվարկված է 25.500 դրամի չափով, և թոշակառուների այն մասը, ովքեր այդ թվից ցածր թոշակ են ստանում, կստանան 25.500 դրամ: Օրենքի նախագիծը և Կառավարության որոշումը շրջանառվում են:

-2019 թ. բյուջետային գլխավոր փաստաթղթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հատկացումների մասով ի՞նչ փոփոխություններ կան այս տարվա բյուջեի համեմատ:

 
 

Մի խոսքով, ձեր բյուջեից գո՞հ եք։

-Հաշվի առնելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է կարճ ժամանակահատվածում, երբ դեռևս վերհանված չեն բոլոր խնդիրները և հնարավորությունները, ամբողջովին գոհ լինել չի կարելի: Սակայն տարվա ընթացքում արվելու է առավելագույնը սոցիալական ոլորտի հատկացումներն  ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու հարցում։

- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխությունների առաջարկ, որն այժմ քննարկվում է շահագրգիռ նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ: Կարծես թե կուտակայինին վերաբերող նախագիծը չի դադարում փոփոխության ենթարկվել, այս անգամ ի՞նչ փոփոխություն է առաջարկվում և ի՞նչ հարցի լուծման համար: Օրենքը գործում է, ի՞նչն է փոփոխություն իրականացնելու շարժառիթը:

-Դեռևս հունիսին, երբ Կառավարության կողմից ընդունվեց օրենքի փոփոխությունը՝ կապված հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու հետ, ամրագրվեց օրենքի բարելավման անհրաժեշտությունը, քանի որ առկա են բազմաթիվ դժգոհություններ և մտահոգություններ: Այժմ քննարկման փուլում են օրենքի փոփոխության առաջարկները, որոնց նպատակն է համակարգը դարձնել ավելի վստահելի և բարենպաստ:

- 2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Ձեր  հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվեց՝ 50 հազար դրամի փոխարեն կազմելով 150 000 դրամ: Հաշվարկ ունե՞ք՝ այս նախագիծը ժողովրդագրական իրավիճակի վրա դրական միտում կունենա՞։

-Ժողովրդագրական վիճակի մտահոգիչ լինելը ակնհայտ է, և դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Այս փոփոխությունը մի փոքր քայլ է ՝սատար կանգնելու ընտանիքներին, որտեղ ծնվում է երկրորդ երեխա, և անգամ վիճակագրությունն է հուշում, որ այս մասով մենք վերջին տարիներին ունենք անկում: Հատկանշական է, որ 2009թ-ից, երբ առաջին ու երկրորդ երեխայի համար  նպաստը բարձրացվեց 35-50 հազարի, առաջին երեխաների թիվը նվազեց, իսկ երկրորդինը,  հակառակը՝, ավելացավ։ Սա նշանակում է, որ այս թվի բարձրացմանը դրական առումով արձագանքեց երկրորդ երեխայի գործոնը։ Միևնույն ժամանակ, չենք ակնկալում, որ այս փոփոխություններն էականորեն կփոխեն ժողովրդագրական վիճակը։ Մենք սա դիտարկում ենք որպես հաղորդագրություն մեր հասարակությանն առ այն, որ երկրորդ երեխայի ծնունդն այլևս ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, քանի որ վերջին մի քանի տարիների վիճակագրությունը հուսադրող  չէ, շարունակաբար ծնվում է 1.7 երեխա։ Ցուցանիշ, որը խիստ մտահոգիչ է։ Այս ոլորտում անհրաժեշտ են համապարփակ լուծումներ և շարունակական բարեփոխումներ, որոնց  ուղղությամբ էլ շարժվում ենք։  

-Կա ՞ որոշակի ժամկետ ու չափ, թե երբ ու ինչ չափով պետք է բարձրանան սոցիալական տարբեր կարգավիճակներում գտնվող մարդկանց նպաստները։

-Նպաստների համակարգը բավական խնդիրներ ունի,  և մեր նպատակն է հեղափոխություն իրականացնել այդ ոլորտում, այսինքն՝  բարձրացնել  հասցեականությունը։ Մեր նպատակն է աղքատության հաղթահարումը՝ եկամուտ ստեղծելուն աջակցելով: Միևնույն ժամանակ, խոցելի խմբերի համար նախատեսվում են աջակցության որոշակի փոփոխություններ:

-Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ են, որից հետո կընտրվի նոր խորհրդարան, նոր կառավարություն, և քանի որ այս հարցում որոշում կայացնողը Դուք չեք, այլ վարչապետը, հնարավոր է՝ էլ չլինեք նախարար: Կցանկանայի՞ք շարունակել պաշտոնավարել Ձեր ներկա պաշտոնում: Եվ եթե այո, հատկապես ո՞ր ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար: Առհասարակ, ո՞րն եք Ձեր իրականացրած ծրագրերից ու աշխատանքներից առավել  կարևորում:

-Սոցիալական ոլորտում առկա խնդիրներն իրականում թվում են անվերջ,  բազմապիսի ու բազմազան, որոնք բոլորն էլ կարևոր են, քանի որ ուղղակիորեն առնչվում են մարդուն, և կարևորել մեկը կամ մի քանիսը ճիշտ չէ: Այս պահին առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք ամրագրված են նաև Կառավարության ծրագրում, որոնց իրականացումը խիստ կարևոր է: Ընդհանրապես, ծրագրերի իրականացումը և պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը չպետք է կապված լինի անձերին,  և պետական պաշտոնյան պետք է պաշտոնավարման առաջին օրից զգա իր պաշտոնաթողության օրը և այդ ընթացքում անի առավելագույնը նաև՝ ծրագրերի իրականացման բնականոն շարունակության համար:

- Քարոզարշավին մասնակցելո՞ւ եք, և եթե այո, ապա ինչպե՞ս եք դասավորելու Ձեր ժամանակը նախարարի պարտականությունները կատարելու և ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու առումով։

-Այս պահին դեռևս ընտրությունների և քարոզարշավի մեկնարկը տրված չէ, շարունակում եմ ամբողջ ծավալով կատարել նախարարի պարտականությունները. և քարոզարշավին մասնակցելու ֆորմատը, բնականաբար, կլինի հրապարակային, և հանրությունը կտեղեկանա այդ մասին:

-Քանի որ քարոզարշավին քննարկվում են ծրագրեր, չե՞ք  կաշկանդվի հարկ եղած դեպքում Ձեր կաբինետի անդամներին ու ղեկավարին, եթե դա պահանջվում է, ճշմարիտ, օբյեկտիվ քննադատելու առումով:

-Իմ որևէ քննադատություն միտված չէ անձերին կամ պաշտոններին, և այժմ էլ եթե կան առաջարկություններ, դրանք արվում են և՛ Կառավարության նիստերին, և՛ այլ քննարկումների ժամանակ: Քննադատությունն ինքնանպատակ չէ։ Այն, իմ պատկերացմամբ, պետք է ծառայի է՛լ ավելի լավ արդյունքի հասնելուն, հետևաբար, ոչ միայն կաշկանդված չեմ քննադատել, այլև այն դիտարկում եմ որպես նպատակին հասնելու անբաժան մաս, և ինքս էլ միշտ պատրաստ եմ ընդունել քննադատություններ:

-Առհասարակ, Ձեզ ո՞ր գործունեությունն է ավելի հարազատ՝ օրենսդիր, թե գործադիր:

- Այս կարճ ժամանակահատվածում նաև ներգրավված եմ եղել օրենսդիր մարմնի աշխատանքում, և ինչպես այնտեղ, այնպես էլ գործադիրում, պաշտոնն ընդամենը միջոց է եղել՝  ծառայելու պետությանը և ժողովրդին։ Եվ այն ձևաչափը՝ այդ թվում նաև պետական համակարգից դուրս, որը հնարավորություն կտա լավագույնս իրականացնել պետության և ժողովրդին ծառայելու առաքելությունը, ինձ համար հարազատ է:

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya