Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
SOCIETYԳեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգից։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։
Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք նաև, որ Դավիթ Գևորգյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արարատի։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



