Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Ֆուտբոլում 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ. Արթուր Վանեցյան

SPORT

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից առաջ ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախաղային մարզմանը, զրուցել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ինչից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

«Ֆուտբոլիստների հետ զրուցեցինք մեր հետագա անելիքների, վաղվա խաղի: Լավ խաղու լավ տրամադրություն մաղթեցի տղաներին, որ կկարողանան հավաքվել և լավ խաղ ցուցադրել:

Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած` պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը ,վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն ենք անցկացրել: Ամեն դեպքում պարտվել ենք, ինչի պատճառների մասին շատ խորը քննարկում ու վերլուծություն ենք ունեցել:

Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, ինչի մասին խոստացել էի իմ ընտրվելու ժամանակ: Այդ ծրագրով ցանկանում ենք զարգացնել մեր մանկապատանեկան ֆուտբոլը, լավ կլինի, որ ունենք մեծ թվով ֆուտբոլիստներ, որպեսզի հետագայում Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության հնարավորություն ունենա: Հիմա ՀՀ-ում մոտ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, ու մարզիչն հենց նրանց մեջ պետք է ընտրություն կատարի: Արդեն մոլուցքի է վերածվել նաև այն, որ ամբողջ աշխարհում փորձում ենք գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստների: Ոմանց հետ հաջողվում է բանակցություններ վարել, ոմանց հետ` ոչ:

Չեմ ցանկանում թերագնահատել մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվորեն նայենք, նայելով խաղն ու արդյունքները, հասկանում ենք, որ այդ արդյունքները մեզ շատ չեն բավականացնում:

 

Ամեն դեպքում, առաջիկայում կներկայացնենք ծրագիրն ու կսկսենք աշխատել այդ ուղղությամբ: Ֆուտբոլասերներին պարզապես կոչ կանեմ լցվել համբերությամբ և վստահել մեզ: Շատ զգայում թեմա է ֆուտբոլը: Մեր ազգը ցանկացած պարտություն ծանր է տանում, ինչպես` մենք: Առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր»,- նշել է Վանեցյանը:

Խոսելով գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ունեցած զրույցի մասին` ՀՖՖ նախագահն ասել է հետևյալը.

«Արմեն Գյուլբուդաղյանցին խնդրել եմ չընկճվել, փորձել եմ ոգևորել: Հուսով եմ ` վաղը կունենանք դրական արդյունք: Ես անվերապահորեն վստահում եմ Գյուլբուդաղյանցին»:

Արթուր Վանեցյանը խոսել է նաև Յուրի Ջորկայեֆի մասին, ով վերջերս հայտարարել էր, որ իրեն տեսնում է ֆուտբոլում.

«Խոսել եմ Ջորկայեֆի հետ, նա չունի մարզչական արտոնագիր ու չի կարող գլխավորել մեր հավաքականը: Այսօր մենք ունենք մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանցը, ով շատ պրոֆեսիոնալ է ու չպետք է թերագնահատենք նրա պրոֆեսիոնալ հատկանիշները: Մենք բոլորս պետք է վստահենք նրան: Նա իսկական պրոֆեսիոնալ է, աճացրել է շատ մեծ ֆուտբոլիստների: Պետք է վստահել և աջակցել մարզչին»Բայց հրաշքներ չեն լինելու:  20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Որքան` դուք եք մտածում, 10 անգամ ավել մենք ենք մտածում այս հարցի շուրջ: 

Վաղը պետք է աջակցենք մեր հավաքականին: Երկրպագենք ու հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել ու արդյունք ցույց տալ»,- երկրպագուներին դիմել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ավելի վաղ նշել էր, որ չի միջամտելու հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, բայց, ամեն դեպքում, ունեցել է հավաքականի հայտացուցակի իր տարբերակը.

«Այո, իմ մտքում ունեցել եմ:

 
 
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live