Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Փող հաշվող երկրները վաղուց հասկացել են, որ ամենակարևորը առողջ հասարակություն ունենալն է». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական թվերի համաձայն, 2016–17 թվականներին երթևեկելու ընթացքում ծխելու պատճառով վարորդների հանդեպ մոտավորապես 11 հազար վարչական իրավախախտման դեպք է արձանագրվել: Դիտարկումները ցույց են տվել, որ օրենքի կիրառումից հետո դեպքերի քանակը մեր երկրում չի նվազել: Ուստի, ենթադրվում է, որ օրենքի նշված դրույթն ամենևին էլ կանխարգելիչ ֆունկցիա չունի, որի պատճառը տուգանքի չափի ցածր լինելն է: 

Առողջապահության նախարարության կողմից նախապատրաստվել է նոր օրենքի նախագիծ, որով էլ ավելի կսահմանափակվեն ծխախոտի օգտագործման հնարավորությունները: Այն իր հերթին կօգնի նաև նվազեցնել ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը հասարակության չծխող հատվածի վրա: Օրինակ, նախագծով մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքում ծխելու նախկին 3000 դրամ տուգանքն առաջարկվում  է դարձնել 10 000 դրամ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև թեթև մարդատար տաքսի ավտոմեքենաների վարորդների կողմից վարելու ընթացքում ծխելու տուգանքի չափն առաջարկվում է դարձնել 50 000 դրամ:

Առաջարկվում է նաև ծխելն ընդհանրապես արգելել ժամանացի վայրերի փակ հատվածներում: Իսկ հասարակական, կրթական հաստատություններում և դրանց շրջակայքում՝ ընդհանրապես արգելել: Առաջարկվող տուգանքների չափը նախատեսվում է կրկին բավականին բարձր սահմանել, որպեսզի այն ոչ թե ձևական բնույթ կրի, այլ հստակ գործի ու դառնա զսպող գործիք:

Դեռևս 18–րդ դարում տնտեսագետ Ադամ Սմիթն է առաջարկել մարդու առողջության համար վտանգավոր ապրանքատեսակների վաճառքից գոյացող հարկերն ուղղել դրանց դեմ պայքարելուն, սակայն այն այսօր չի կիրառվում: Ժամանակակից աշխարհն այլ ճանապարհով է գնում՝ պարբերաբար մեծացնում է վնասակար համարվող ապրանքատեսակների գինը կամ կիրառում է լրացուցիչ հարկման տեսակներ՝ փորձելով դրանով ազդել սպառման ծավալների վրա: 

Շատ երկրներում, մեր երկրում նույնպես, անկախ նրանից, թե հարկերը ինչ գործառույթներից են գոյանում, հավաքագրվում է մեկ կետում: Հետո այն վերաբաշխվում է տարբեր ոլորտներ ֆինանսավորելու համար: Ուստի, անկախ նրանից, թե, օրինակ, ծխախոտի վաճառքից ստացվող հարկերն ինչքան են կազմում, չեն կարող ամբողջությամբ ուղղվել հակածխախոտային պայքար իրականացնելու համար: 

ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով, այսօր հակածխախոտային պայքարի շրջանակներում իրականացվող հանրային առողջապահության պահպանման երկու մոտեցում կա աշխարհում: Առաջինի դեպքում առաջարկվում է պարբերաբար բարձրացնել այս ապրանքատեսակից ստացվող հարկերի դրույքաչափերը և ստացված գումարների հաշվին ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Մյուսով՝ ծխախոտի յուրաքանչյուր տուփի վաճառքից որոշակի ֆիքսված գումար փոխանցել ստեղծված հիմնադրամի, որտեղից էլ այն կհատկացվի առողջապահական ծրագրերի իրականացմանը: 

«Կարծում եմ՝ երկու տարբերակն էլ ընդունելի է, քանի որ երկու դեպքում էլ խոսքը ծխախոտի նկատմամբ կիրառվող հարկային բարձր դրույքաչափի մասին է: Երկու դեպքում էլ այն ազդում է ապրանքի գնի վրա, և դեռահասների համար ծխախոտ գնելը դառնում է անհասանելի, իսկ սոցիալապես անապահով խավերի համար՝ քիչ հասանելի: Երկուսն էլ կնպաստեն ծխողների թվի կրճատմանը»,– ասաց Ա. Բազարչյանը:

Փորձագետների կարծիքով, ծխախոտի ընդհանուր արժեքից գանձվող հարկային բեռը պետք է կազմի 70 տոկոս, որպեսզի գնի բարձրացման հաշվին սպառումը նվազի, քանի որ այն ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չէ, այլև կախվածություն է առաջացնում: Հետևաբար ծխախոտի օգտագործման նվազեցման դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու ժամանակ շատ կարևոր է այդ ապրանքատեսակի հանդեպ վարվող հարկային քաղաքականությունը ճիշտ իրականացնելը:

Ա. Բազարչյանի խոսքով, Հայաստանում ծխողների թիվն ընդհանուր առմամբ մոտ կես միլիոնից պակաս է: Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է 15–ից բարձր տարիք ունեցողների մոտ 26 %–ը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է հաշվարկել, թե հակածխախոտային պայքարի շրջանակներում վարվող գնային քաղաքականությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ծխողների թվի կրճատման վրա, ինչն, ըստ մասնագետների, ամենաարդյունավետ և գործուն պայքարի միջոցն է համարվում ողջ աշխարհում:

«Գնի թանկացման դեպքում նույնիսկ ծխողը սկսում է ավելի քիչ ծխել: Եթե նախկինում ծխում էր 1 տուփ, ապա գինը բարձրացնելուց հետո կսկսի օրինակ՝ 12 կամ 15 գլանակ ծխել: Սա արդեն օգուտ է թե՛ գրպանին, թե՛ առողջությանը: Եվ եթե մարդը, ով ուզում է թողնել ծխելը, բայց ինչ–որ մի բան նրան խանգարում է, ապա գնի ավելացումը կնպաստի, որ նա այդ քայլն անի: Իսկ չծխողը երբեք էլ չի մտածի ծխելու մասին, քանի որ անիմաստ կհամարի ծխելու վրա բավականին գումար ծախսելը: Մեր կողմից առաջարկվող օրինագիծն այս պահին անդրադառնում է միայն հակածխախոտային պայքարի քայլերի արդյունավետության բարձրացմանը, բայց կարծում եմ, որ ապագայում անհրաժեշտություն կլինի անդրադառնալ նաև հարկային քաղաքականությանը: Ու թեև չի բացառվում, որ ծխախոտ արտադրողների, ներկրողների մոտ այն դժգոհություններ առաջացնի, սակայն մենք ոչ թե աշխատում ենք, որ նրանց մոտ դժգոհություններ չառաջանան, այլ աշխատում ենք, որպեսզի հասարակությունն առողջ լինի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նրանց կողմից ճնշումներ միշտ էլ լինում են, սակայն այն երկրները, որոնք փող հաշվել գիտեն, վաղուց հասկացել են, որ շատ ավելի լավ է ունենալ առողջ հասարակություն, որը ունակ կլինի երկար տարիներ աշխատել ու հարկատու լինել, քան ունենալ հիվանդ հասարակություն, որը դառնում է բեռ տվյալ երկրի համար»,– ասաց Ա. Բազարչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League