Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Դասակարգվել են Որոտնավանքի տարածքում գտնվող խաչքարերը, տապանաքարերը, հուշարձանի բեկորները

SOCIETY

Past.am

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով  թվագրվող  հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել  դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ  նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ: Դրանք տևական ժամանակ ուղղակի թափված են վանական համալիրի տարածքում: Մշակութային արժեքների պահպանությամբ մտահոգ մեր հայրենակիցներից մեկը վերջերս բարձրաձայնել էր խնդրի մասին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պատասխանատուները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի, Վայոց ձորի մարզային ծառայությունների, «Զորաց քարեր» արգելոցի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են իրականացրել հուշարձանի տարածքում: Նպատակը՝ առկա խաչքարերի, տապանաքարերի  բեկորների  դասակարգումն ու այնպիսի վիճակի բերելն էր, որ չկորցնեն իրենց  մշակութային արժեքը: 

Մշակույթի նախարարության մասնագետների նախնական ուսումնասիրությունից  հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  դրանք տեղափոխել են վանական համալիրի  մոտ: Գետնին ընկած որոշ տապանաքարեր ու խաչքարեր էլ  ուղղվել  ու  կանգնեցվել  են տեղում:

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ  յուրքանչյուրս  պատասխանատու է մշակութային ժառանգության նույնիսկ փոքրիկ բեկորի պահպանության համար:

«Որոտնավանքը զբոսաշրջության տեսանկյունից  բավականին գրավիչ  ու հետաքրքիր վայր է: Գետնին անկանոն թափված բեկորների դասակարգումը ու դրանց հետագա ճակատագրի լուծումը նոր կյանք կտա մշակութային ժառանգության այդ մասնիկներին», -ասել  է Ա. Թարվերդյանը: 

Ի դեպ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  «Խաչքարերին նոր կյանք»  ծրագրի շրջանակում տևական ժամանակ է հանրապետության մարզերում  իրականացնում  է ընկած խաչքարերի ամրակայման ու կանգնեցման աշխատանքներ: Արդյունքում՝ 50-ից ավելի խաչքարեր, տապանաքարեր ուղղվել և ամրակայվել են: 

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պետ, ճարտարապետ Արմեն Աբորյանի խոսքով Որոտնավանք վանական համալիրի տարածքում առկա են բավական արժեքավոր թևավոր խաչքարերի բեկորներ, զարդանախշերով  բեկորներ: Կան բավական  շատ ու արժեքավոր տապանաքարեր, տեղաշարժված տապաններ, խաչքարեր, որոնք թվագրվում են զարգացած միջնադարով  /9-13-րդ դարեր/: Ուսումնասիրության ընթացքում առկա էին նաև քառակող կոթողի շինության արժեքավոր բեկորներ, որը կարելի է նախագծային հնարավորության դեպքում վերականգնել: Արմեն Աբորյանի փոխանցմամբ կան նաև հուշարձանի կամարապակի, թաղապակի, եկեղեցու քիվերի, կառույցների պատի շարի բեկորներ, բայց առանձնահատուկ են արձանագիրները, որոնք  նաև պատմական տվյալներ են ներկայացնում իրենցից:

Ա. Աբրոյանի համոզմամբ վանական համալիրը մշտապես վերականգնման կարիք ունի: Արդյոք  Որոտնավանքի տարածքում գտնվող հուշարձանի բեկորները, խաչքարերը  կօգտագործվեն հետագա վերականգման աշխատանքների ընթացքում Ա. Աբորյանի խոսքով`հարցին հնարավոր է անդրադառնալ միայն գիտական ուսումնասիրությունից հետո:

Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը  բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, կառուցված են` տեղական բազալտի քարերով: Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի  գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան  Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլք:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League