Խորվաթիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Խորվաթիայում այօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Սրանք առաջին համընդհանուր ընտրություններն են, որոնք անցկացվում են 2013-ին Խորվաթիայի՝ ԵՄ անդամակցությունից հետո։
Քվեարկությունը տեղի է ունենում միգրանտների մասշտաբային ճգնաժամի ֆոնին, որոնցից շատերը հենց Խորվաթիայով են ցանկանում մուտք գործել Արեւմտյան Եվրոպայի երկրներ։
Հիմնական պայքարն ընթանում է վարչապետ Զորան Միլանովիչի գլխավորած իշխող սոցիալ-դեմոկրատների եւ «Դեմոկրատական միության» միջեւ, որի առաջնորդը հատուկ ծառայության նախկին պետ Տոմիսլավ Կարամարկոն է։ Վերջինս Միլանովիչի կառավարությանը մեղադրում է միգրանտների նկատմամբ խիտ վերաբերմունքի մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



