Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Այս մասին նախագահն ասել է CBSհեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Այո, ես վստահում եմ նրան: Դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել»,- ընդգծել է Թրամփը:
Կիմ Չեն Ընի հասցեին հնչած մեղադրանքների, այդ թվում նաև ճնշումների և հարկադրական աշխատանքի վերաբերյալ մեղադրանքների մասին հիշեցմանն ի պատասախան Թրամփը հայտարարել է, որ գիտի դրանց մասին: «Ես գիտեմ նման բաների մասին, ես երեխա չեմ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իր և Կիմ Չեն Ընի միջև շփուման առկայությունն արդեն իսկ դրական գործոն է:
Հիշեցնենք, որ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում: Հանդիպման արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:



