Կայծակը հարվածել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ինքնաթիռին
INTERNATIONAL NEWSԻնքնաթիռը, որով թռչելիս են եղել արքայազն Հարին և Մեգան Մարքլը, կայծակնահարվել է: Ինչպես հայտնում է The Mirror-ը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ ամսվա վերջին, երբ թագավորական զույգը գաղտնի այցելությամբ մեկնելիս է եղել Ամստերդամ:
Կայծակը հարվածել է ինքնաթիռի դիմացի հատվածին, և քիչ էր մնացել, որ խոցեր նավիգացիոն սարքավորումները: Կայծակի 30 մլն/վատտ հզորությամբ լիցքն անցել է ինքնաթիռի ողջ տարածքով:
Այնուամենայնիվ, ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Ամստերդամի «Սխիփհոլ» օդանավակայանում: Արքայական զույգը թռչելիս է եղել 53 մլն դոլար արժողությամբ Dassault Falcon 7X օդանավով, որով Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում էին նաև հետ թռչել, սակայն այն վերանորոգման կարիք ուներ, որը 9 օր է տևել:
Արքայազն Հարիին և նրա կնոջն այլ օդանավ են տրամադրել, որն ուղարկել են Ստոկհոլմից:



