Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Փորձելու ենք մասնակցել ընտրություններին, բայց սկզբունքային է արձանագրելը՝ կա ուժ, որն ուզում է՝ ՀՀ-ն դառնալ ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ. Կ. Ռուբինյան

POLITICS

Tert.am –ի հետ զրույցում քաղաքական գործիչ,«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգողներից Կարապետ Ռուբինյանն անդրադառնում է Հայաստանի քաղաքական դաշտում «Հայաստանի եվրոպական կուսակցություն» անվանումն ունեցող նոր բացվելիք կուսակցության անելիքներին, ստեղծման պատճառներին և առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն:

-«Հայաստանի եվրոպական կուսակցություն» անվանումն ունեցող նոր բացվելիք կուսակցության նախաձեռնող խմբի անդամ եք:

-Խումբը դեռ չկա կամ ես տեղյակ չեմ, նախաձեռնել է Տիգրան Խզմալյանը, ես «Ֆեյսբուքից» իմացա և ցանկություն հայտնեցի միանալ: Գիտեմ, որ նոյեմբերի 6-ին լինելու է հիմնադիր համագումարը:

-Տիգրան Խզմալյանը հայտարարել էր, որ Հայաստանում պետք է «եվրոռեմոնտ անեք», այն ուրիշ ի՞նչ այլ տարրեր է պարունակում:

- Ինքը, կարծում եմ, պատկերավոր ներկայացրել էր, որ Հայաստանը պետք է եվրոպական ուղի վերցնի, նորացվի, թե՛ ժողովրդավարության, թե՛ համամարդկային և համաեվրոպական արժեքներ ներմուծելու ու որդերգրելու առումով:

 
 
Ես այդպես եմ հասկանում, բայց կոնկրետ այդ տերմինի հետ կապված կարող եք հարցնել Խզմալյանին:

- Ձեր եվրոպականացման գաղափարախոսության տնտեսական կողմը. ինչպե՞ս վերակենդանացնել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր, և այլն:

-Շտապում եք ուղղակի, հիմնադիր համագումարը կլինի, էդ բոլոր փաստաթղթերը մինչ այդ կհրապարակվեն, կծանոթանաք: Ընդհանուր, կարծում եմ, որ տնտեսությունը, բնականաբար, լինելու է ազատական: Լիբերալ տնտեսություն և լիբերալիզմ:

-Ի՞նչ այլ անդամներ կարող են լինել կուսակցությունում հայտնի դեմքերից՝ հասարակական, քաղաքական:

-Տեղյակ չեմ, համագումարը դեռ տեղի չի ունեցել, տեսնենք, հայտարություն կա, էլի կարվի, ովքեր կհավաքվեն, կերևա:

-Ընտրություններին կհասցնե՞ք մասնակցել:

-Պիտի փորձենք հասցնել, չնայած անձամբ իմ համար դա այնքան էլ սկզբունքային հարց չէ, սկզբունքային է, որպեսզի հենց հիմիկվանից և ընտրությունների ընթացքում արձանագրվի նաև, որ Հայաստանում կա նաև էսպիսի ուժ, որը միանշանակ ուզում է, որպեսզի Հայաստանը զարգանա և շարժվի եվրոպական ուղղությամբ: Մեր հիմնական նպատակն է Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալը:

- Իսկ ցավալի չի՞ լինի, որ չհասցնեք գրանցվել, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժի համար ընտրությունները ինքնադրսևորման լավագույն հնարավորությունն են:

-Մեր նպատակը հասցնելն է և քարոզարշավին մասնակցելը, չհասցնենք, իհարկե, ցավալի կլինի, բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք:

- Շատ լավ, անդամագրվել ՆԱՏՕ-ին, դուրս գալ ՀԱՊԿ-ից, հանել Գյումրիի ռազմաբազան. ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը նման պահանջների դեպքում հակադարձում են՝ շատ լավ, հանեցինք, ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե Թուրքիան հարձակվում է: Ունե՞ք հարցի պատասխանը: ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ևս:

-Եթե Թուրքիան հարձակվի, պետք է պաշտպանվել: Միանշանակ: Ռուսաստանի բազայի ներկայությունը մեր համար ապահովություն չէ, և մեծ հարցականի տակ է՝ այդ բազան մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ բազան ավելի շատ Ռուսաստանին է պետք և ՀԱՊԿ-ն էլ է Ռուսաստանին պետք և մնացած բոլոր գաղութները ստեղծված են Ռուսաստանի նեոգաղութատիրական շահերը սպասարկելու համար: Պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի Թուրքիան չհամարձակվի հարձակվել Հայաստանի վրա և ամենևին դրանից չի բխում, որ մենք պետք է դառնանք Ռուսաստանի վասալը: Կամ մնալ Ռուսաստանի վասալ, որովհետև այս պահին էլ է այդպես:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների ֆոնին, որ ռեվերսներ չեն լինելու Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններում, շատ փորձագետներ բազմիցս կարծիքի են հայտնել, որ Փաշինյանը շատ ավելի ռուսասամետ է, քան նախկին իշխանությունները: Այս պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ ուլտրաեվրոպական կուսակցութունն ի՞նչ պետք է անի Հայաստանում:

-Ի՞նչ անենք՝ հայտարարում է, ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեր կուսակցության հետ: Նիկոլ Փաշինյանն իր մոտեցումներն ունի, մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ հեղափոխությունը ավարտին հասցնելու: Երևի դրանից դրդված կարծում է, որ Ռուսաստանին անընդհատ սիրաշահել է պետք: Դա իր գործն է, բայց մեր կուսակցությունը այլ կարծիքի է: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է, որ այդ այլ կարծիքը և այլ դիրքորոշումը ներկա լինի Հայաստանի քաղաքական թատերաբեմում:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի քաղաքական դաշտում արդեն իսկ բավարար չափով չե՞ն նման ուղղվածությամբ ու կողմնորոշումով կուսակցություններ, ևս մեկի ստեղծման կարիք կա՞:

- Կարծում եմ՝ չկան, որովհետև, որ նայում ես դաշտին, միանշանակ նման ուղղվածության կուսակցություն չեմ տեսնում: Իսկ պրոռուսական, վախվորած կուսակցություններ՝ որքան ասես, ես կասեի՝ չափից շատ են:

-Արդեն իսկ խոսեցինք՝ իշխող ՔՊ-ի առաջորդի՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դիրքորոշումների վերաբերյալ: Ուստի հնարավո՞ր է, որ ՔՊ-ին ընդդիմություն դառնաք հենց այս՝ արտաքին քաղաքական հարցերում:

-Շատ հնարավոր է, և ես որևէ վատ բան այդտեղ չեմ տեսնում. ՔՊ-ին էլ կարելի է ընդդիմություն դառնալ, այլ ուժերի էլ: Առհասարակ, ոնց որ թե մենք ուզում ենք դառնալ ազատ, ժողովրդավարական երկիր, և, իհարկե, պետք է լինի գաղափարների բախում, տեսակետների, ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

-ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքվել է Հայաստանի նախկին իշխանությունների օրոք և հին իրողությունների պայմաններում, թեպետ ԵՄ-ի անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը հիմա է: Ամեն դեպքում, փաստաթղթի վերաթարմացման կարիք կա՞, հաշվի առնելով ընթացակարգերը և այլն:

-Այս գործընթացին ոչ ոք չի պատրաստվում խոչընդոտել, որովհետև համաձայնագիրը կնքված է և իր պրոցեդուրաներով առաջ է շարժվում: Մենք ասում ենք ավելին՝ պետք է վերսկսել Ասոցացման ծրագիրը և պետք է հայտարարել, որ մեր նպատակը Եվրամիության լիարժեք անդամ դառնալն է:

-Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղսքական դաշտի համար վերջին 10-15 տարիներին ավանդական, նաև ընդդիմադիր կուսակցությունները, որոնցից մեկն անգամ 2013 –ին ընտրված Նախագահի թեկնածու է ունեցել, այդքան քիչ ձայներ ստացան հեղափոխական էյֆորիայի այս պայմաններում: Արդյոք դա ձեզ չի՞ վախեցնում:

-Չի վախեցնում, քանի որ մեր առաջնային նպատակը, մեր գաղափարները քարոզելն ու առաջ տանելն է: Բոլորս սթափ մտածող մարդիկ ենք, հասկանում ենք, որ հեղափոխական այդ իներցիան աշխատելու է, և մեծ ակնկալիքներ չունենք: Բայց հո կուսակցությունը 1 օրվա, 1 տարվա համար չէ՞: Դա հեռանկարային ծրագիր է, որը հիմիկվանից ուզում ենք սկսել քարոզել:

 

 

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya