Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ կողմից հնչեցված մտքերն ինչ-որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում. Վարդան Արամյան

SOCIETY

Past.am

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է "Ներդրողը պետք է համոզված լինի,որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է եւ ապահով" վերնագրով հոդվածին, որտեղ վստահ եմ,որ մեր գործընկերները թեև փորձել են դրական նկատառումներից ելնելով ասածներս տեղ հասցնեն մեր հանրությանը, բայց թույլ տվեք նկատել որ մի փոքր ցաք ու ցրիվ է ստացվել և ներկայացված մտքերն ընթերցողի մոտ կարող է շփոթ առաջացնել: Հետևապես՝ փորձեմ մի քանի բառով տեղեկացնել տնտեսական թեմաներով այս քննարկմանն ինչ թեզեր եմ առաջ քաշել:
1. Տնտեսվարողներին պետք է բացատրել տնտեսական քաղաքականության տեսլականը, որպեսզի նրանց մոտ ձևավորվի կայուն սպասումներ ապագայի նկատմամբ և դրա հիմքով վերջիններս ճշգրտեն իրենց վարքագիծը, հակառակ դեպքում անորոշությունը բերելու է սպասողական (ոչիչն չնախաձեռնելու, ռիսկ չվերձնելու) վիճակի՝ վնասելով տնտեսական աճի պոտենցիալին: 
2. Երբ խոսում ենք հարկային ոլորտում խորքային փոփոխությունների մասին պետք է հաշվի առնենք, որ հարկային քաղաքականությունը տնտեսական կառավարման կարևոր գործիքներից է, որն ունենում է և կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն, քանի որ այն ազդում է ինչպես ամբողջական առաջարկի և ամբողջական պահանաջարկի կորերի տեղափոխության վրա (ազդում է տնտեսվարողների ծախսերի և տնային տնտեսությունների տնօրինվող եկամտի վրա), այնպես էլ այդ կորերի թեքվածության (էլաստիկությունների) վրա՝ մեծացնելով կամ փոքրացնելով արտադրական ռեսուրսների (կապիտալ և աշխատուժ) և եկամուտների վերաբաշխման մուլտիպլիկատիվ էֆֆեկտը:
3. Հարկային քաղաքականության խորքային փոփոխությունները քննարկելուց առաջ անհրաժեշտ է նախ սեղանին դնել սկզբունքները , որի հիման վրա կառուցվելու է հարկային քաղաքականությունը (թիրախավորում ենք կարճաժամկե՞տ թե երկարաժամկետ տնտեսական աճը, ցանկանում ենք մեր երկրում ունենալ առաջարկով մղվո՞ղ (supply push growth) թե պահանջարկով քաշվող (demand pull growth) տնտեսական աճ, պետք է հարկել ավելի շատ սպառու՞մը թե արտադրությունը, հարկման բեռը հարաբերականորեն ինչ տեսակի սպառման վրա պետք է տեղափոխել որ ռեգրեսիվ հարկման համակարգ չունենանք, եթե իրավի հարկային համակարգը ցանկանում ենք դարձնել գործարքների փաստաթղթավորմանը նպաստող, պատրա՞ստ ենք վերանայել այլընտրանքային հարկման ռեժիմները կրճատելով դրանց թիվն ու շրջանակը, դիտարկու՞մ ենք հեռանկարում գյուղատնտեսությունը թեկուզ նվազեցված դրույքով բայց հարկման դաշտ բերելու խնդիրը և այլն)
4. Եկամտային հարկի մասին փոփոխությունները քննարկելիս անհրաժեշտ է քննարկել ոչ միայն դրույքաչափերը այլ նաև եկամտային հարկի հարկման համակարգը- այսօր այն հիմնված է հարկային գործակալների ինստիտուտի վրա. Գործատուներն են մեզ վճարվող եկամտից որպես հարկային գործակալ հարկը պահում, հաշվետվությունն ուղղարկում ՊԵԿ և համապատասխան վճարում կատարում: Այսինքն՝ օրինակ սխալ հաշվետվության համար գործատուն է պատասխանատվության ենթարկվում: Ամբողջ աշխարհում ընդունված է որ Ֆիզ. անձի պարտականություն է պետության հանդեպ տարին մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելու և պատասխանատվություն կրելու իր եկամուտների և հարկերի հայտարարագրման շրջանակի կամ սխալի համար: Բայց այս գործընթացն արդյունավետ կատարելու համար անհարժեշտ է ընդունել փուլային տարբերակ և պարտադիր ունենալ հեշտացված էլ-հայտարագրման համակարգ: Ի դեպ սա հնարավորություն կտա որպեսզի ֆիզ անձերի գծով ունենանք աշխատունակ երկու կարևոր համակարգեր, որոնք կլինեն միմյանց փոխլրացնող և օգնող, իսկ դրանց արդյուանվետ աշխատանքի դեպքում դժվար կլինի արդեն թաքցնել կամ չհայտարարգրել սեփական եկամուտները, այդ թվում նաև մեր կողմից շատ հարգված երգիչ երգչուհիների համար ևս. Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգ (բոլոր եկամուտ ստացող ֆիզ անձանց համար)՝ ՀԱՐԿՄԱՆ նպատակով և շահերի հայտարարագրման համակարգ (միայն բարձրաստիճան պաշտոնյանների և որոշ պետ աշխատողների համար) ԿՈՌՈՒՊՑԻՈՆ նպատակով: 
5. Երբ խոսում ենք այս կամ այն համակարգում, տվյալ դեպքում օրինակ մաքսային ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումների նվազեցման մասին, միայն աշխատավարձ կրկնապատկելով հարցի լուծում չենք ունենա: Պետք է դրան համակցել նաև պատասխանատվության ենթարկվելու խորության և հավանականության բարձրացման գործընթացները: Ի դեպ դրա մասին տարբեր մեկ այլ առիթով խոսել եմ, բայց հակառակ տեսակետից - ծառայողին միայն պատասխանատվության ենթարկելու գործիքի կիրառումն առանց լավ և պարկեշտ աշխատելու խթանների ներդրման՝ այդ թվում ֆինանսական կարող է կազմալուծել համակարգը:
Շնորհակալ եմ մեր գործընկերներն քննարկման կազմակերպման համար, բայց հանրությանը ներկայացվող տեղեկատվության մասով պետք է զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի դրանք լինեն հստակ և շփոթ չառաջացնող:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank