Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան
SOCIETYՀոկտեմբերի 12-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են մոտ 530 հակ պահեստավորված անասնակեր և փայտյա ծածկը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



