Արմեն Սարգսյանը ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին
SOCIETYՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել անվանի դուդուկահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



