Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


«Ովքեր մտածում են, որ կարող են ստվեր նետել ընտրությունների վրա, չարաչար սխալվում են»

SOCIETY

Past.am

«Հայրենիք և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, past.am-ի հետ զրույցում նշեց, որ դրանք միտված են ավելի ժողովրդավարական ընտրություններ կազմակեպելու համար: Նա կողմնակից է և՛ ընտրագրավի չափի նվազեցմանը, որը պետք է սիմվոլիկ բնույթ կրի, և՛ անցողիկ շեմի իջեցմանը: Բացի այդ, Ս. Մկրտչյանը համոզված է, որ ընտրագրավն այնքան պետք է իջեցվի, որ բոլոր կուսակցությունները կարողանան մասնակցել ընտրություններին: «Պետք է թույլ տալ, որ բոլոր կուսակցությունները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, ոչ թե միայն այն կուսակցությունները, որոնց ընտրագրավի չափը բոլորովին էլ չի անհանգստացնում: Այսինքն, այդ տեսանկյունից ընտրությունները բոլորի համար էլ պետք է մատչելի լինեն: Ինչ վերաբերում է անցողիկ շեմին, ապա այն նույնպես պետք է իջեցվի, որպեսզի Ազգային ժողովը միայն այն թիմերից բաղկացած չլինի, ում համար դժվար չէ իրենց ազդեցություններով ու լծակներով քվեներ ապահովել»,- ասաց Ս. Մկրտչյանը: Ընտրության անցկացման ժամկետի սղությունը, սակայն, նրան ամենևին էլ չի մտահոգում, քանի որ դա ոչ միայն հասարակության, այլև հեղափոխության փուլն ավարտին հասցնելու պահանջ է: Դա թույլ կտա մեկ զարկով ազատվել այն ամենից, ինչն խանգարում է, որ երկիրը զարգանա: «Ի դեպ, ժամկետները ոչ թե Նիկոլ Փաշինյանն է սահմանել, այլ՝ հասարակությունը: Այն հասարակությունը, որը տարիներ շարունակ այս կամ այն ճանապարհով խաբվել է, և որոշակի գումարի դիմաց գնացել ու քվեարկել է քրեաօլիգարխիկ համակարգի օգտին: Այսօր այդ նույն հասարակությունը այլ պահանջ ունի: Ես չեմ կարող ասել, թե դա պետք է որպես սիրո, հանդուրժողականության քայլ կամ մեկ ուրիշ կերպ ձևակերպել, բայց հասարակությունն այսօր պահանջ ունի, որը բացահայտ արտահայտեց ընդամենը մի քանի օր առաջ՝ երբ ընդամենը մեկ կոչով հավաքվեց Ազգային ժողովի մուտքի մոտ»,- ասաց Ս. Մկրտչյանը: Սեղմ ժամկետներում ընտրություններ անցկացնելը չի ազդի ընտրության որակի վրա, համոզված է կազմակերպության ղեկավարը: Ամենաշատը, որը նրան ուրախացնում է, այն է, որ այսօր ունենք հասարակություն, որը զերծ կմնա կաշառքով և կեղծիքներով ընտրություններ կազմակերպելուց, անցկացնելուց և մասնակցելուց: Իրավապաշտպան կազմակերպության նախագահի կարծիքով, լավ ընտրական օրենսդրություն ունենալու նախկին բոլոր ջանքերը թեև դրական են եղել, սակայն իրականում չեն օգնել, որ ընտրությունները լավը լինեն: Մարդիկ, անկախ այդ ամենից, գնացել են նույն՝ կաշառք վերցնելու ճանապարհով: Ավելին, ըստ Ս. Մկրտչյանի, օրենքները որքան բարելավվում էին, այնքան ընտրակաշառքի չափն ավելանում էր: Բայց այսօր, եթե անգամ ընտրողին 20 000 դրամ կաշառք առաջարկվի, նա չի վերցնի, քանի որ ընտրողն այլև մերժողական է տրամադրված նման երևույթների հանդեպ: «Մենք պետք է ողջունենք այս մարդկանց: Եվ այստեղ այնքան էլ էական չէ, թե ընտրությունները ինչ ժամկետներում են կազմակերպվելու: Նրանք, ովքեր մտածում են, թե ինչ-որ կերպ ստվեր կնետեն ընտրությունների վրա, չարաչար սխալվում են: Ես չեմ կարծում, որ իշխանամետ, ընդդիմադիր, կեղծ իշխանամետ կամ կեղծ ընդդիմադիր ուժերը մեր բոլորի վատն են ուզում: Պարզապես երկար տարիներ հասարակությանը հարմարեցրել էին իրենց ցանկություներին և շահագործել նրանց: Բայց, բարեբախտաբար, այլևս չկա այդ պատկերը: Եվ այս ֆոնին, շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ անցկացվեն ընտրությունները, քանի որ մեզ պետք է օր առաջ երկիրը տանել զարգացման ճանապարհով»,- ասաց Ս. Մկրտչյանը: Արմինե Գրիգորյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia