Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել ԱՄՆ պաշարների մասին տվյալների հրապարակման ֆոնին
ECONOMICSՆավթի համաշխարհային գներն անկում են գրանցել հինգշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից տվյալների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ նավթի ամերիկյան պաշարներն ավելի զգալի են, քան կանխատեսվում էր:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Brent ապրանքանիշի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել են 2.14 դոլարով (2,58%)՝ հասնելով 80.95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան առևտրային բորսայում միևնույն ժամանակ էժանացել է $1,74-ով (2,38%)՝ կազմելով $71,43՝ մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ նավթի պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5.99 մլն բարելով, ինչպես հայտնել էր ամերիկյան նախարարությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



