Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը
SOCIETYԵրևանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



